ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի քաղաքական գործիչների նկատմամբ․ Politico

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Պաշտոնյաները, որոնք պատասխանատու են Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրինակով օրենքն առաջ մղելու համար, կարող են բախվել ակտիվների սառեցման և ճանապարհորդությունների արգելքների՝ համաձայն նոր օրինագծի, որը պատրաստվում են ներկայացնել ԱՄՆ Կոնգրես, հայտնում է Politico-ն։

Օրինագծի նախագիծը, որը հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ, նախազգուշացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն «ավելի ու ցավալիորեն որդեգրում է Ռուսաստանի Դաշնության հետ հաշտեցման քաղաքականությունը»՝ որպես «ավելի անազատ ​​շրջադարձի մի մաս»: Նշվում է նաև, որ Թբիլիսին «բացահայտ հարձակվել է ԱՄՆ-ի և ժողովրդավարությունը խթանող այլ արևմտյան կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ու միջազգային քաղաքացիական հասարակության վրա՝ մինչ ձգտում է ընդլայնել կապերը հատկապես Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի հետ»։

Հարավային Կարոլինայից Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ Ջո Ուիլսոնն օրինագիծը կներկայացնի երկուշաբթի՝ ըստ գործընթացին մոտ կանգնած աղբյուրի: Օրինագծի պայմանները կպարտադրեն ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացնել Կոնգրեսին «Վրաստանում ոչ պատշաճ քաղաքական ազդեցության, կլեպտոկրատիայի և էլիտար կոռուպցիայի հանգույցների», ինչպես նաև ռուսական և չինական  հետախուզության կասկածելի ակտիվների մասին:

Լրատվամիջոցը հայտնում է, որ որպես «ժողովրդավարության պաշտպանության և ապահովման» ջանքերի մաս՝ օրինագիծը պատժամիջոցներ կսահմանի պետական ​​պաշտոնյաների և այլ անձանց նկատմամբ, որոնք «նյութական պատասխանատվություն ունեն Վրաստանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ անվտանգությունը խարխլելու, վնասելու համար»: Այն վիզաների արգելք կսահմանի քաղաքական գործիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են «ռուսական ոճով օտարերկրյա գործակալների մասին վերջին օրենսդրության» ընդունման համար։

Պատժամիջոցները թիրախավորելու են նաև Վրաստանի իրավապահ մարմիններին և անվտանգության ծառայություններին, որոնք ճնշել են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցերը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ օրինագծի տեքստը մշակվել է ամիսներ առաջ՝ մտավախությունների պատճառով, որ «Վրացական երազանքը» կրկին կներդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:

Վրաստանի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր դաշինքի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան լրատվամիջոցի հետ զրույցում հույս է հայտնել, որ ամերիկացի օրենսդիրները կաջակցեն օրինագծին։

«Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները վաղուց ուշացած են, բայց որպեսզի ԱՄՆ-ի կողմից մշակվող միջոցառումներն իրական լինեն, դրանք պետք է անցնեն Իվանիշվիլիի սահմաններից և թիրախավորեն «Վրացական երազանքի» ղեկավար կառույցին ամենաբարձր մակարդակով, ներառյալ՝ նրանց, որոնք ղեկավարել են խաղաղ ցուցարարների դաժան ճնշումը վերջին շաբաթներին»,- ասել է նա:

Էմմա Չոբանյան