Զելենսկին հայտնել է առաջնագծում Ուկրաինայի զորքերի դիրքերի ամրապնդման մասին

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը Խարկովի մարզում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի զեկույցից հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը բարելավել են իրենց դիրքերը նաև Դոնեցկի ուղղությամբ, մասնավորապես, Չասով Յարի շրջաններում․ քաղաք, որը ռուսական զորքերը փորձում էին գրավել վերջին մի քանի օրերին։

«Օկուպանտը չի հասնի իր նպատակին՝ տարածել մեր ուժերը և դրանով իսկ թուլացնել Ուկրաինան Խարկովի մարզից մինչև Դոնեցկի մարզ լայն ճակատով։ Ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սերժանտի, յուրաքանչյուր սպայի, ով բավականաչափ համարձակ է և հաստատուն, ովքեր բավականին համարձակ ու հաստատակամորեն իրականացնում են մարտական հրամաններն ու պահում են մեր դիրքերը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին, շտապօգնության բուժաշխատողներին, վերանորոգող բրիգադներին, որոնք «ռուսական հրթիռակոծությունից հետո վերականգնում են կյանքի բնականոն վիճակը»։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր կատարելով իրենց մասնագիտական պարտականությունները՝ օգնում են մեր պետությանը կանգնել ռուսական ահաբեկչության դեմ»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ մայիսի 10-ից ռուսական զորքերը կտրուկ ուժեղացրել են Ուկրաինայի սահմանամերձ տարածքների գնդակոծությունը Խարկովի մարզում։ Նույն օրը նրանք հարձակում են սկսել մի շարք շրջաններում, իսկ ավելի ուշ վերահսկողության տակ են վերցրել մի քանի բնակավայրեր։