Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը, որն ամբողջովին համահունչ է նախարարության տեսլականին: Նրա խոսքով՝ թանգարանները պետք է բեռնաթափվեն վարչական աշխատանքներից և առավելագույնս ուշադրության կենտրոնում պահեն կրթական ծրագրերը: Նախարարի տեղակալի նշմամբ՝ 2024 թվականին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են հայաստանյան 118 թանգարաններ, որոնք բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:

Ներկայացնելով թանգարանային ոլորտում իրականացրած ծրագրերը՝ նախարարի տեղակալն անդրադարձել է 2023 թվականին թանգարաններում իրականացված աշխատանքներին՝ նշելով արդյունքային ցուցանիշներ. «Նախորդ տարի թանգարաններ այցելել է 1.228.155 այցելելու, ինչը բավականին լավ արդյունք է. իհարկե, պետք է ձգտենք ավելիին: Թանգարանային ֆոնդը կազմել է 1.996.934 ցուցանմուշ: Կազմակերպվել են 270 ժամանակավոր ցուցահանդեսներ, 2736 գիտակրթական ծրագրեր, 699 թանգարանային միջոցառումներ: Դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել 229.889 աշակերտ»:

2024 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշներ

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում թանգարանների այցելուների թիվը 161.725 է, թանգարանների ֆոնդը կազմում է 1.997.920 ցուցանմուշ, իրականացվել են 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագրեր, 70 թանգարանային միջոցառումներ:

Միջազգային համագործակցության համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը 2024 թ. համար առանձնացրել է երկու կարևոր ցուցադրության իրականացում. Ռուսական արվեստի թանգարանը Տրետյակովյան պատկերասրահում հունիսին կբացի ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին: Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որտեղ կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․):

Մշակութային ժառանգության ոլորտի կառավարման համակարգի արդիականացում

«2024 թվականին ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը բավականին սպասված էր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Այս տարի ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որը միտված է իրականացնելու թանգարանների վարչական գործառույթները, ինչպես նաև թանգարանների հանրահռչակման ծրագրերը:

«Այս տարի իրականացրել ենք նաև օպտիմալացման ծրագրեր. «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը» և «Հրազդանի երկրագիտական թանգարանը» միացել են «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղեր: Ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը: Թանգարաններում ներդրվել է տոմսային նոր սակագների փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք»,- ասել է նախարարի տեղակալը:

Կապիտալ, գույքային հագեցվածություն

Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև 2024 թվականի թանգարանների կապիտալ, գույքային հագեցվածության մասին: Մասնավորապես՝ գույքային համալրում է տեղի ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգի բոլոր թանգարաններում (բոլոր թանգարաններին տրամադրվել է համակարգիչներ): Վերականգնվել է 2009 թվականից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման ծրագիրը: Հագեցվել է մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը. պետական աջակցությամբ այն համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով: Կապիտալ վերանորոգվել են Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահները, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել է Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման շինարարական աշխատանքները, վերազինվել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կաթսայատունը, արդիականացվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի շենքի օդափոխության համակարգը: Նորոգվել են Ե․ Չարենցի տուն-թանգարանի շենքի ջեռուցման համակարգը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի շենքի սանհանգույցները, վերանորոգվել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի շենքի նախամուտքը և սրահները, փոխարինվել են Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) շենքի մուտքի դուռն ու պատուհանները: Ցանկապատվել և բարեկարգվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի տարածքը, ձեռք է բերվել կահույք Երվանդ Քոչարի թանգարանի համար, պրոյեկտորներ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համար, տեսահսկման համակարգ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» համար:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանների բոլոր աշխատակիցներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ անձնական կյանքում և մասնագիտական գործունեության մեջ:

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի նշմամբ՝ այս տարի լրանում է հայ մեծանուն նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Թանգարանը նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք հընթացս իրականացվում են:

Տնօրենի խոսքով՝ Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում թանգարանը ներկայանալու է Երվանդ Քոչարի 30-ական թվականների արվեստում շատ յուրահատուկ տեղ զբաղեցնող մի շարքով, որը հեղինակը անվանել է «Մարդ-քաղաք»: Ըստ Երվանդ Քոչարի՝ «Մարդ-քաղաքի» հերոսն ապագայի մարդն է, արդեն հավանաբար մերօրյա մարդը, որը ծնվել է երկնաքերերի տարածքներում, և որի հետ խախտված է բնության ներդաշնակ կապը:

Կարինե Քոչարի տեղեկացմամբ՝ ցուցադրելու են արտ օբյեկտ՝ մոտ 2,5 մետր բարձրությամբ, յուրահատուկ տեխնոլոգիաներով. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր այցելու կունենա իր անհատական փոխազդեցությունն այդ օբյեկտի հետ, որը ներշնչված է Քոչարի շարքից: Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված տեսաֆիլմ, որը հետաքրքիր բացահայտումներ կանի և՛ արձանի, և՛ Քոչարի արվեստի մասին: Միջոցառումներն ուղղված են տպավորիչ զգացողություններ առաջացնելուն, ինչն այցելուներին կստիպի տարվա ընթացքում հետևել թանգարանի գործունեությանն ու հնարավորության դեպքում գալ թանգարան»:

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարանի համար էլ այս տարին հոբելյանական է: Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը հիշեցրեց՝ հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են Փարաջանովի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին: «Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Մենք պատիվ ունեցանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում ապրիլի սկզբին բացել լուսանկարչական ցուցահանդես. ներկայացված էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որը ցուցադրեց «Նռան գույնը»: Փարաջանովի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմից բաց թողնված կադրերը»,- ասել է թանգարանի տնօրենը:

Անահիտ Միքայելյանի տեղեկացմամբ՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը ռեժիսորի 100-ամյա տարեդարձը շարունակում է տոնել հետաքրքիր միջոցառումներով: Առաջիկայում նախատեսվում են նոր ցուցադրություններ, համերգային ծրագիր: Թանգարանն աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսում է կազմակերպել ցուցահանդես՝ կազմված Սերգեյ Փարաջանովի այն ստեղծագործություններից, որոնք մասնավոր հավաքածուներում են:

«Նախատեսվում է մեծ գիտաժողով՝ նվիրված մեծանուն արվեստագետի ֆիլմարվեստին և գործունեությանը: Նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Իգիթյանի անվան կենտրոնի հետ համատեղ համերգ-ներկայացում, բալետային ներկայացում՝ նվիրված ռեժիսորին»,-ընդգծել է Անահիտ Միքայելյանը: Խոսելով «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումների մասին՝ նա տեղեկացրել է, որ համագործակցելու են «Նորաձևության և դիզային պալատի» հետ, ներկայացնելու են յուրահատուկ ցուցադրություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ թանգարանային ոլորտում ունեցած երկարամյա գործունեության համար նշանակալի ավանդ ունեցող թանգարանային ոլորտի նվիրյալները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով: