Նախագահն ընդունել է լիբանանյան պատվիրակությանը

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Այցը կազմակերպվել է Բիզնես Արմենիայի եւ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խորը բարեկամությամբ, եւ Հայաստանը խրախուսում է Լիբանանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանում թե լիբանանահայերի, եւ թե լիբանանցիների կողմից հաջող բիզնես գործունեություն բազմաթիվ օրինակներ կան, եւ առկա են բոլոր հնարավորությունները՝ նոր բիզնես գաղափարների իրագործման համար: «Հայաստանը հրաշալի երկիր է ներդրումներ կատարելու, հաջողությունների հասնելու համար: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ոչ թե փոքրաթիվ բնակչությամբ երկիր է, այլեւ հրաշալի հարթակ՝ տարբեր երկրների շուկաներ դուրս գալու համար»,- նշել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել երկուստեք փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է նաեւ պատվիրակության անդամների հարցերին: