Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն է պահանջում Ֆրանսիայից

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին արձագանքել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարություններին, որը France-2 հեռուստաալիքի հետ զրույցում Անդրբեջանն անվանել էր բռնապետություն։

Նա ասել է, թե Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված նման կարծիքները միանգամայն անընդունելի են և կտրականապես մերժվում են պաշտոնական Բաքվի կողմից։

«Ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են, ցուցարարները սպանվում են անկարգությունների ժամանակ, տարածված են իսլամատյացության դեպքերը և մահմեդականների դեմ հարձակումները, ինչպես նաև հակասեմականությունը, Ադրբեջանում հիմնարար իրավունքներն ու ազատությունները լիովին երաշխավորված են։ Իր անկախությունը վերականգնելուց ի վեր Ադրբեջանը միշտ ձևավորվել և զարգացել է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակություն։ Ադրբեջանը երկիր է, որտեղ տարբեր էթնիկ և կրոնական պատկանելության մարդիկ ապրում են բարեկամական և անվտանգ պայմաններում»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա նաև Ֆրանսիայից ներողություն է պահանջել։

«Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի այս հայտարարության համար, հակառակ դեպքում, դա ավելի բացասական ազդեցություն կունենա Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունների վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր Նոր Կալեդոնիայում անկարգություններին Բաքվի մասնակցության մասին։

«Դա ֆանտազիա չէ, դա իրականություն է։ Ես ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության որոշ առաջնորդներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ, դա անվիճելի է»,- ասել էր նախարարը։

Հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է իրականացնում։ Բաքուն սկսել է ակտիվորեն ֆինանսավորել Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների որոշ ներկայացուցիչների։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։

Ի դեպ, նախօրեին Բաքվի նախաձեռնող խումբը կազմակերպել է «Համերաշխություն կանակի ժողովրդի հետ» տեսակոնֆերանս, որի ընթացքում Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող Նոր Կալեդոնիայի պաշտոնյաները մանրամասներ են ներկայացրել, իբր, «վերջին օրերին ֆրանսիական ոստիկանության և ժանդարմերիայի ուժերի կողմից կատարված վայրագությունների մասին»։

Էմմա Չոբանյան