Կիրանցում գյուղացիները դարձյալ ճանապարհ են փակել, դժգոհ են սահմանազատման արդյունքներից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կիրանցում այս պահին լարված իրավիճակ է․ գյուղի մի խումբ բնակիչներ դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, հանդիպում են պահանջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը գյուղացիներին հորդորել է բացել ճանապարհը՝ նշելով, որ մարզպետը պատրաստ է հանդիպել։ Կիրանցեցիները, սակայն, չեն համաձայնում, քանի որ Վահե Ղալումյանը ցանկանում է հանդիպել առանց լրատվամիջոցների ներկայության։ 

Գյուղացիները դժգոհում են երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրությունից։   

«Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Խորհրդային միության օրոք հաստատված սահմանները։ Ըստ նրա՝ այս սկզբունքը գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր հատվածների համար:

Փաշինյանը նշել է նաև, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվել է, որ խնդիր չկա․ «Այլևս խնդիրներ չկան, թե՛ եկեղեցու, թե՛ Բաղանիս-Ոսկեպար հին ճանապարհի հարցում»։

Կառավարության նիստի ընթացքում էլ Կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները։ Նրանք նշում էին, որ այս գործընթացն ապօրինի է։ 

Անի Թամրազյան