Երբ բոլորը սուրբ են, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ». այս հայտնի պատմությունն է հիշեցնում ԿԸՀ գործունեության մասին խորհրդարան ներկայացված հաղորդումը: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող հաշվետվության մեջ ԿԸՀ-ն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն այնպես է նկարագրել, կարծես խոսում է ոչ թե մեզ հայտնի միջոցառման, այլ միանգամայն ուրիշ երկրում տեղի ունեցած ընտրությունների մասին: Որովհետև, եթե չեք մոռացել, հայաստանյան ընտրությունները եւս զերծ չմնացին կեղծիքներից:

Պարզապես, կեղծիքներն արվեցին ոչ թե տեղամասերի ներսում (թեև որոշ ընտրատեղամասերում իշխանության ներկայացուցիչները բացահայտ վերահսկում էին մարդկանց քվեարկությունը), այլ դրանից դուրս. վարչական ռեսուրսի կիրառում, մարդկանց նկատմամբ ճնշումներ ու համատարած ընտրակաշառքի բաժանում. այդ ամենն արձանագրել էին միջազգային դիտորդներն ու Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատները, անգամ ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ էլ փաստել էր ե՛ւ վարչական ռեսուրսի կիրառման, ե՛ւ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները՝ առաջարկելով ուժեղացնել համապատասխան օրենսդրական մեխանիզմները:

Իսկ ահա ԿԸՀ-ն, որը իրավական հնարավորություններ ուներ այդ ամենի դեմն առնելու համար, ոչ միայն մատը մատին չխփեց, այլև ԱԺ ներկայացված հաղորդման մեջ անգամ որևէ բառ չասաց այդ ամենի վերաբերյալ: Ու այդքանից հետո դեռ համարձակվում են պնդել, որ ընտրություններն անցել են ազատ և արդար՝ մոռանալով, որ ընտրական պրոցեսը միայն քվեարկության օրը թերթիկի վրա նշում անելը չէ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում