Սլովակիայի վարչապետին նոր վիրահատություն է սպասվում

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, որի դեմ նախօրեին մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սլովակյան ԶԼՄ-ներին։

Հինգ ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասում է ազդրի հոդի վիրահատություն, նշել են աղբյուրները։

Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում։ Կառավարության արտագնա նիստից հետո վարչապետը դուրս է եկել հավաքված քաղաքացիների մոտ, ինչի ժամանակ էլ հինգ կրակոց է հնչել։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆիցոն վիրավորվել է ուսի և որովայնի շրջանում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց և վիրահատել, իսկ հետո արհեստական կոմայի մեջ գցել։

Կրակողը բերման է ենթարկվել։ Սլովակյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան է: Ըստ ՆԳՆ-ի՝ նա առաջնորդվել է քաղաքական դրդապատճառներով։