Սլովակիայի վարչապետի վիճակը կայուն է, բայց դեռ ծանր

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Բժիշկներին հաջողվել է կայունացնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը մահափորձից հետո, հայտնել է պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հոսպիտալում լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Գիշերվա ընթացքում բժիշկներին հաջողվել է կայունացնել վարչապետի վիճակը, ձեռնարկվում են հետագա գործողություններ, որոնք պետք է բարելավեն այն»,- ասել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր պայքարել են Ֆիցոյի կյանքի համար, սակայն նշել է, որ իրավիճակը «դեռևս շատ ծանր է՝ վերքերի բարդության պատճառով»։

Գլխավոր բժիշկ Միրիամ Լապունիկովայի խոսքով՝ վիրահատությունը տևել է հինգ ժամ, աշխատել է բժիշկների երկու թիմ։
Նա հաստատել է, որ վարչապետի վիճակը կայունացել է, բայց դեռ ծանր է։

Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում։ Կառավարության արտագնա նիստից հետո վարչապետը դուրս է եկել հավաքված քաղաքացիների մոտ, ինչի ժամանակ էլ հինգ կրակոց է հնչել։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆիցոն վիրավորվել է ուսի և որովայնի շրջանում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց և վիրահատել, իսկ հետո արհեստական կոմայի մեջ գցել։

Կրակողը բերման է ենթարկվել։ Սլովակյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան է: Ըստ ՆԳՆ-ի՝ նա առաջնորդվել է քաղաքական դրդապատճառներով։