Բաքուն արձագանքել է Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մասին Փարիզի հայտարարությանը

Լուրեր

23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Բաքուն կտրականապես հերքում է 2024 թվականի մայիսի 16-ին France-2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հայտարարություններն Ադրբեջանի հասցեին, ինչպես նաև Ադրբեջանի ու Նոր Կալեդոնիայի ղեկավարների հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

«Առաջին հերթին՝ մենք ևս մեկ անգամ խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի վիրավորական հայտարարություններն Ադրբեջանի հասցեին և պահանջում դադարեցնել զրպարտչական արշավը այնպիսի անընդունելի մեղադրանքներով, ինչպիսին է հայերի զանգվածային սպանությունների իրականացումը, որը Ֆրանսիան ներկայացնում է Ադրբեջանին»,- ասել է Հաջիզադեն։

Նա կրկին Փարիզին մեղադրել է «գաղութատիրական քաղաքականության և բնիկ ժողովուրդների սպանության մեջ»։

«Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների ցույցերին աջակցելու համար Ադրբեջանին մեղադրելու փոխարեն՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պետք է կենտրոնանա իր երկրի ձախողված քաղաքականության վրա, որը հանգեցնում է նման բողոքի ակցիաների: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ֆրանսիային դադարեցնել անհիմն մեղադրանքները մեր երկրի հասցեին»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր Նոր Կալեդոնիայում անկարգություններին Բաքվի մասնակցության մասին։

«Դա ֆանտազիա չէ, դա իրականություն է։ Ես ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության որոշ առաջնորդներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ, դա անվիճելի է»,- ասել էր նախարարը։

Հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է իրականացնում։ Բաքուն սկսել է ակտիվորեն ֆինանսավորել Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների որոշ ներկայացուցիչների։ Ապրիլին էլ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։ Ի դեպ, Նոր Կալեդոնիայում անկարգությունների ֆոնին համացանցում ադրբեջանական բոտ-օգտահաշիվները ֆրանսիական ոստիկանությանը վարկաբեկող գրառումներ են տարածում։

Էմմա Չոբանյան