ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականն արձագանքում է «Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառվելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի հայտարարությանը

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

 ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությանը, որում Հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնել «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության կողմից ՀԾԿՀ նախագահի ու պաշտոնատար անձանց կաշառելու մասին ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության վերաբերյալ. «Գործը հիմա քննության փուլում է, ես Վեցերորդ վարչությանը նյութեր եմ ուղարկել ուսումնասիրելով պետական գնումները, ուղարկել եմ կոնկրետ ընկերությունների հետ կնքված մատակարարումների, ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնք շուկայականից ավելի բարձր գներով են մատուցվել և նաև այդ ՍՊԸ-ները, որոնց հետ «Վեոլիա Ջուրը» կնքել է պայմանագրեր: Դրանք կապ ունեն ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի և ևս երկու բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նրանց մտերիմների անուններով բացված ՍՊԸ-ներ են և այստեղ կոնկրետ յուրացումների դրվագներով տվյալներ եմ ուղարկել ոստիկանության վեցերորդ վարչություն, որոնք ուսումնասիրելուց հետո ուղարկած տվյալների հիման վրա քրեական գործ է հարուցվել»,-ասաց Մկրտչյանը:

Անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց գործուղումներին՝ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականն ասաց. «Ոստիկանության վեցերորդ վարչությունն իր սեփական ուսումնասիրություններով է հանգել կաշառք ստանալու դրվագին, որովհետև այդ գործուղումից հետո սակագնի բարձրացման հայտը հաստատվել է: Գործը ներկայումս քննության փուլում է և գործի ընթացքը կտա ընկերության մտահգությունների սպառիչ պատասխանները»,- եզրափակեց նա:

Նշենք, որ ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու և կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,730,940,595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։