ՌԴ-ն ՀՀ-ում և Վրաստանում բողոքի ցույցերին Արևմուտքի արձագանքում երկակի ստանդարտներ է տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ-ն Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերին Արևմուտքի արձագանքում երկակի ստանդարտներ է տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Գիտեք՝ մենք միշտ ասում ենք, որ կոնկրետ երկրում ներքաղաքական կյանքն այդ ինքնիշխան պետության ներքին խնդիրն է։ Բայց այս դեպքում իսկապես Արևմուտքի արձագանքը ոչ այնքան զարմացնում է, որքան ապշեցնում իր կայունությամբ:
Բանն այն է, որ սա հերթական երկակի ստանդարտն է, և այս օրինակը հիանալի կերպով ցույց է տալիս այդ ամենը: ԱՄՆ-ի և Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են վրացական իշխանությունների վրա՝ ցուցարարների նկատմամբ, իբր, դաժան վերաբերմունքի համար։ Այսինքն՝ ամեն կերպ վախեցնում ու ահաբեկում են՝ ուշադրություն դարձնելով, նորից մեջբերեմ՝ «ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի» վրա»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, թե ՀՀ-ի դեպքում, երբ «զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում», Արևմուտքը գերեզմանային լռություն է պահպանում։

«Կարծես Արևմուտքին անջատել են այդ օրակարգից։ Միացրել են միայն, այսպես ասած, մեկ նոտա, իսկ մնացած ամեն ինչ, կարծես, տեղի չի ունենում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։