Ալիևի կողմից պարգևատրված ադրբեջանուհին իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կոնգրեսականին կաշառելու գործում

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

ԱՄՆ-ում քննիչներն արդեն երրորդ մեղադրանքն են ներկայացրել Թեխաս նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելարի գործի շրջանակում, ըստ որի՝ նա 600,000 դոլար կաշառք է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայում գտնվող բանկից, գրում է AP-ն։

67-ամյա Իրադա Ախունդովան մայիսի 1-ին Հյուսթոնի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ հանդես է եկել որպես Ադրբեջանի գործակալ: Ախունդովան խոստովանել է, որ նպաստել է 60,000 դոլարի վճարմանը Կոնգրեսականի կնոջը՝ Իմելդա Կուելարին, որին նույնպես մեղադրանքներ են առաջադրվել։ Ադրբեջանական շահերի առաջ մղման համար ենթադրյալ կաշառքը կազմել է ավելի քան 300 հազար դոլար։

Ախունդովային սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Հավելենք, որ մոտ 20 տարի Ախունդովան աշխատել է որպես Հյուսթոն-Բաքու քույր քաղաքների ասոցիացիայի նախագահ, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Դատական հայցում ասվում է, որ նա աշխատել է որպես Բաքվում գործող ընկերության ԱՄՆ մասնաճյուղի տնօրեն 2014-ից 2017 թվականներին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանի պաշտոնյաները ցանկացել են ստանալ երկրի աջակցությունը Հայաստանի հետ հակամարտության համատեքստում։ Ի թիվս այլ բաների՝ Կուելարը համաձայնել է ազդել Ադրբեջանին ձեռնտու օրենսդրական նախաձեռնությունների վրա և ադրբեջանամետ ելույթներ ունենալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Կուելարը ժամանակին Կոնգրեսում եղել է Ադրբեջանի հանձնախմբի համանախագահը։

Ախունդովան երրորդ մարդն է, որն իրեն մեղավոր է ճանաչել Թեխասի կոնգրեսականի նկատմամբ դաշնային հետաքննության շրջանակում: Ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և ադրբեջանական սփյուռքի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար նա 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Առաջընթաց» մեդալով։

Էմմա Չոբանյան