Իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում այս շարժման արդյունքում․ չունեն օրակարգ, որը համոզիչ է մարդկանց․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ ընդդիմությունը դեռ չի սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց՝ 36 ստորագրություն է անհրաժեշտ, կամ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը պետք է ստորագրի, կամ ՔՊ-ական։ Թեև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հանդիպել է Զաքարյանի հետ, և վերջինս, ըստ հոգևորականի, «որոշակի մտածումներով չի մերժել» միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանին հարց ուղղեցինք, թե նա ինչպե՞ս է գնահատում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մյուս եկեղեցականների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության՝ ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԱԺԲ-ի, ԼՀԿ-ի համատեղ պայքարը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ինչո՞ւ այս պահի դրությամբ համահայաստանյան բնույթ չի ստանում, ինչպես 2018-ին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժումը։

«Ինձ թվում է, որ որևէ քաղաքական շարժման հիմքեր և պատճառներ կային․ մարդիկ մտահոգված են տարբեր հարցերով՝ անվտանգության, երկրի կառավարման արդյունավետության, դրա որակի հետ կապված։ Քանի որ կան սոցիալ քաղաքական առումով ակտիվ քաղաքացիներ, որոնք պատրաստ են միանալ ցանկացած շարժման։ Տավուշի մարզում կա կոնկրետ առիթ, ուր կան բնակիչներ, որոնք մտահոգված են սահմանազատման հարցով, մտահոգված են, որ բավարար իրազեկվածություն չկա, թե իրենց ինչ է սպասում։ Այդ սիգնալը հասնում է ամբողջ հասարակությանը, և իմ նշած մտահոգ և ակտիվ մարդիկ միանում են շարժմանը՝ դրանից փորձում են օգտվել նաև քաղաքական ուժեր»։ Բորիս Նավասարդյանն ասաց, որ իր կանխատեսմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը չի ստանա 2018-ի տեսքը, քանի որ այն չունի հստակ օրակարգ՝ բացի Փաշինյանի հրաժարականից, ու նաև՝ ընդդիմությունը այլընտրանքային ծրագիր չի ներկայացնում։ Հետևաբար, նա իշխանափոխության հիմքեր չի տեսնում այս շարժման արդյունքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան