Խարկովի համար ճակատամարտը վճռորոշ է լինելու պատերազմի ելքի համար. Politico

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Ռուսական զորքերի հարձակումը Խարկովի մարզում վճռական ճակատամարտի սկիզբ է, որը կարող է շրջադարձային դառնալ պատերազմի ելքի համար։ Վտանգված է ոչ միայն Կիևի վերահսկողության պահպանումը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի նկատմամբ, այլև Արևմուտքի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից, գրում է Politico-ն։

Նշվում է, որ մայիս-հունիս ամիսներին ուկրաինական պաշտպանությունը ճեղքելու՝ ռուսական երկար սպասված փորձն արդեն սկսվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ երևույթին, ցանկանում է օգտվել հնարավորությունների պատուհանից, մինչ արևմտյան նոր զենքերն ու զինամթերքը կհասնեն Ուկրաինա։

Ըստ հրապարակման՝ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերի զգալի հաջողությունները կարող են եվրոպական որոշ շրջանակների կողմից Կիևի վրա ճնշում գործադրելու նոր փորձեր հրահրել՝ ստիպելու բանակցել Մոսկվայի հետ։

Սրա հետ մեկտեղ, լրագրողները հիմնվել են մի քանի բարձրաստիճան ուկրաինացի սպաների կարծիքի վրա, որոնք չեն բացառել պաշտպանական գծի ձախողումը ՌԴ-ի նոր գրոհի դեպքում, որն ունի ավելի մեծ բանակ ու պատրաստ է մեծ կորուստներ կրել։ Ապրիլին Politico-ի հետ զրույցում նրանք մտահոգություն են հայտնել, որ իրադարձությունների նման զարգացումը կթուլացնի Ուկրաինայի վճռականությունն ու կխաթարի ԶՈւ-ի բարոյական ոգին։ Այս առումով մտավախություն կա, որ Պուտինի հաշվարկն արդարացված կլինի, և ռուսական նոր հարձակումը ոչ միայն կջախջախի ուկրաինական դիմադրությունը, այլև կնվազեցնի Արևմուտքի աջակցությունը Կիևին։

Մայիսի սկզբին Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Խարկովի մարզի սահմանին ռուսական բանակի գործողությունների ակտիվացման կապակցությամբ ռազմաճակատի այս հատված են ուղարկվել Ուկրաինայի զինված ուժերի պահեստային ստորաբաժանումներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսում նույնպես հայտարարել է, որ ռուսները սկսել են «հարձակողական գործողությունների նոր ալիք»։

Վերջին օրերին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները Ռուսաստանի հետ սահմանին Խարկովի շրջանում գրավել են մի քանի բնակավայրեր։

Մայիսի 13-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռուսական ուժերը մարտավարական հաջողություններ են գրանցել Խարկովի ուղղությամբ սահմանամերձ Վոլչանսկ քաղաքի համար մղվող մարտերում։