Եկեղեցու հերն եք անիծում ՌԴ-ի պարտադրանքն իրագործելով․ շարժումը մաշվելու է, պոտենցիալ չունի ցնցելու ժողովրդի կյանքը․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը երեկվա հանրահավաքի ժամանակ ներկայացրեց նախկին դիվանագետների մշակած փաստաթուղթը՝ նախ նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը «հակաիրավական է և քրեորեն պատժելի»։ Առաջարկվում է դադարեցնել սահմանազատումն ու սահմանագծումը, որի հիմքում դրված է Ալմա-Աթայի հռչակագիրը․ «Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը»,- նշել էր Մելիքյանը։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը Factor TV-ի հետ  զրույցում պնդում է, որ Երևանի փողոցներում սահմանազատման պրոցեսի դեմ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ավելի շատ նպատակ ունեն խանգարել «ռուս-թուրքական» ծիրից դուրս գալու ՀՀ-ի ձգտումներին, քան սահմանազատման խնդրահարույց հարցերն են բարձրացնում․ «Ինչո՞վ է այս սահմանազատումը հող հանձնել կամ դավաճանություն։ Երկու կայսրություն եկել են մի պետության դեմ են գործում, Ադրբեջանին հեծնել են, քշում են ՀՀ-ի վրա, ինչ ասես՝ կարողացել են տանել։ Հիմա այս պետությունը վերքոտ վիճակում հասել է սահմանազատման պրոցեսի։ Հարցը գիտե՞ք որն է, իրենք հաշվել են, որ եթե սահմանազատումը եղավ, Հայաստանը պոկվելու է։ Եթե եղավ սահմանազատումը, մենք ռուս-թուրքական գործարքը ճեղքելու ենք։ Հիմա հասկանալով դա՝ այս մարդկանց փողոցներ են հանել՝ թույլ չտալու, որ դա տեղի ունենա։ Կեղծ թեզեր են առաջ քաշում, որ սահմանազատումը պետք է արվի՝ հրադադարի գծով կամ այն սկզբունքով, թե որտեղ հայ զինվորը կանգնած է՝ դա է սահմանը»։ Հայկ Սուքիասյանը նշում է, որ այսպիսի ձևակերպումները դեմ են միջազգային իրավունքի սկզբունքներին, և դրանք պետության կողմից իրագործելու դեպքում պատժամիջոցներ կարող են լինել ՀՀ-ի դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան