Վարչապետը 2023 թ-ին եկամուտ է ստացել, որի չափը և ծագումը հայտնի չեն․ հրապարակվել են Փաշինյանների հայտարարագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Դրանցում բացակայում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարագիրը։ Նիկոլ Փաշինյանի հետ անցած տարի բնակվել են կինը և դուստրերը, իսկ որդին փոխել է բնակության վայրը և 2023 թ-ի հայտարարագրում այլևս «ընտանիքի անդամների մասին տվյալների» բաժնում չի ներառվել ու չի ներկայացրել հայտարարագիր։

Վարչապետը, ինչպես և նախորդ տարիներին, չի նշել որևէ անշարժ և շարժական գույք։

2023-ին Ն․ Փաշինյանը բանկում ունեցած 3 մլն 15 հազար դրամ ավանդը տեղափոխել է մեկ այլ բանկ և որոշ չափով ավելացրել գումարը՝ դարձնելով 3 մլն 426 հազար դրամ։

Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 228.4 դրամ, 27,701.8 դրամ, 803,396.3 դրամ և 1.27 ԱՄՆ դոլար։

Ինչպես և նախորդ տարի, 2023թ-ի հայտարարագրում էլ վարչապետի բանկային հաշիվների մեջ 1 տողի տվյալներն ամբողջությամբ պաշտպանված են, այսինքն՝ փակ են։ Որպես կանխիկ՝ վարչապետը հայտարարագրել է 800 դոլար և 950 հազար դրամ։

2023 թ-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է 16․7 մլն դրամ աշխատավարձ՝ 2022թ-ի համեմատ 4․8 մլն դրամով ավելի։

Հիշեցնենք, որ 2023 թ-ի բյուջեով բարձրացվեցին 250 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի ու նախարարների աշխատավարձերը։

Եվս 121․4 հազար դրամ Ն․ Փաշինյանը ստացել է «Անտարես հոլդինգ» ընկերությունից՝ որպես հեղինակային վարձատրություն։

Վարչապետն անցած տարի Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացել է 1 մլն 335 հազար դրամ վարկ և 9 955 եվրո ու 411 հազար դրամ այլ եկամուտ։

Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են։
Վարչապետը 2023 թ-ին վճարել է 11 հազար 126 եվրո և 4․7 մլն դրամ՝ որպես ուսման վարձ։

Բացի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոններից, Փաշինյանն անցած տարի ստանձնել է նաև ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և շարունակում է լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։

Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ միանձնյա սեփականության իրավունքով բնակարան Շենգավիթում և 4/9 բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, 3 շարժական գույք՝ RENAULT, VAZ, NISSAN մակնիշի ավտոմեքենաներ։

Ուշագրավ է, որ վարչապետի տիկնոջ բանկային հաշիվների մնացորդը 0 է եղել։ Առավել տարօրինակ է, որ նա չի հայտարարագրել որևէ կանխիկ գումար, թեև «Դարեսկիզբ» ընկերությունից տարվա ընթացքում ստացել է 3 մլն 250 հազար դրամ եկամուտ։

Թերի է լրացված նաև Ա․ Հակոբյանի հայտարարագրի վարկերի հատվածը, մասնավորապես՝ 2023 թ-ի համար նա չի նշել որևէ վարկի մնացորդ, իսկ 2022 թ-ին ունեցել է «Հայէկոնոմբանկից» ստացած 1 մլն 757 հազար դրամ վարկի մնացորդ, բայց դրա մարմանն ուղղված վճարումներ չեն արվել։

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հայտարարագրում արտացոլված են նրա դրամական շարժերը։ Ըստ այդմ՝ Մարիամի բանկային հաշիվներում գումար չկա, նա նաև կանխիկ դրամ չունի, թեև 2023 թ-ին ստացել է գրեթե 11․5 մլն դրամ եկամուտ։ Դրանից 10․7 մլն դրամը աշխատավարձն է «Դիջիթեյն» ընկերությունից, ևս 217 հազար դրամ աշխատավարձ՝ «Սթեփ քընսալթինգ» ընկերությունից։ Մարիամն անցած տարի ստացել է նաև 2 վարկ՝ 110 հազար 994 դրամ «Ամերիաբանկից» և 445 հազար դրամ «Հայէկոնոմբանկից»։ Հանգստի համար նա ծախսել է 3․1 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան