Բագրատ Գալստանյանը պատժելո՞ւ է Մարտի 1-ի հանցագործներին, Երևան բանակ բերողներին․ հայրենիքը փրկողը պիտի պատասխանի․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ո՞րն է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գնահատականը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա ընդդիմադիր աջակիցների ՝ վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ։ Ի՞նչ է սա նշանակում քաղաքական իմաստով։ Factor TV-ի հետ հարցազրույցում նա ասում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությունը Կիրանցում տեղացիների հետ ինքնաբուխ էր, և հետո որոշեց երթով շարժվել Երևան․

«Մարդիկ կան, որ հակված են մտածել, թե սա նախապես ծրագրված էր։ Ես այդպես չեմ կարծում։ Բայց այս ընթացքում ինչ-ինչ կեղծ քաղաքական ուժեր կփորձեն այս շարժումից օգուտներ քաղել։ Ահագին տարբեր խմբեր կան, որոնք, դժգոհ լինելով իշխանությունից, բոլոր առիթներն օգտագործելու են իշխանափոխության սկիզբ դնելու համար։ Քաղաքական իմաստով դա նորմալ է, քանի դեռ չկա քրեական որևէ հանցագործություն»,- նշեց Բարսեղյանը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը ասում է՝ մարդիկ զարմացած են՝ տեսնելով եկեղեցականների ըմբոստացումը՝ հատկապես, երբ նրանք չէին ընկնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների «այլանդակությունների» դեմ ընդվզումներով։

Ըստ Բարսեղյանի՝ «հայրենիքը փրկելու» հայտ ներկայացնող Բագրատ Գալստանյանը պետք է բազում հարցերի պատասխանի, օրինակ՝ պատժելո՞ւ է Մարտի 1-ի հանցագործության հեղինակներին, Երևան տանկեր մտցնողներին, Ռոբերտ Քոչարյանին՝ Գույք պարտքի դիմաց գործարքի համար, Սերժ Սարգսյանին՝ ՌԴ-ի հետ գազային «ստրկացուցիչ» պայմանագրի համար, կատարելո՞ւ է անցումային արդարադատություն և ապօրինի գույքի բռնագանձում։ Բարսեղյանը ուզում է նաև իմանալ՝ ինչպե՞ս է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հասնելու արցախցիների՝ Արցախ վերադարձին։ Բարսեղյանը հակված է այն տեսակետին, որ այս ցույցերը մարման են գնալու և իշխանափոխության պոտենցիալ չունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան