ՌԴ-ի վերջին վճռական մարտն է ՀՀ-ում, որ կանխի ռուսական ազդեցության տակից դուրս գալը․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սա սեզոնային հերթական սրացումն է, որը արդեն Հայաստանում ավանդական է դարձել։ Ընդդիմությունը ամեն գարուն և աշուն կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ։ Նորությունը հիմա այն է, որ փոխվել է առաջնորդը։ Քաղտեխնոլոգները, ենթադրում եմ՝ Երևանից և Մոսկվայից, որոշակի վերլուծություն են արել և նախկին իշխանության վարկաբեկված դեմքերը աշխատում են չերևալ»,- նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը՝ արձագանքելով ընդդիմության կազմակերպած հանրահավաքին իշխանափոխության պահանջով։

ՔՊ-ն բացասական կերպով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, որ հանրահավաքի հարթակից հնչեցրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Մեր պատասխանը՝ Բագրատին. Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան» բովանդակությամբ գրառումներ կատարեցին ՔՊ-ական պատգամավորներ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը՝ 6 հոգի, անվստահության գործընթացին միանալու պատրաստակամություն է հայտնել։ Իմպիչմենտի նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվի ձևաթուղթը վերցնելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում։ 35 պատգամավոր ձևաթղթի տակ ստորագրելու պատրաստակամություն է հայտնել։ Միքայել Զոլյանը վստահ է՝ չի հաջողվի Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց իրականացնել, բայց և չի ուզում անտեսել ՌԴ-ի կոշտ միջամտության սցենարը․

«ՌԴ-ի կազմակերպմամբ հեղաշրջման վտանգ կա, քանի որ ՀՀ-ն նրա թիրախներից է, իհարկե՝ ոչ հիմնական թիրախն է, ավելի շատ կենտրոնացած է Ուկրաինայում, Մոլդովայում։ Պետք է լուրջ վերաբերվել այդ ռիսկին։ Ես համոզված եմ, որ Քոչարյանն է կազմակերպել ընդդիմադիր ցույցերը, քանի որ նաև Բագրատ արքեպիսկոպոսը գործում է «Հայաստան» դաշինքի հետ։ Սա իրականում ՌԴ-ի վերջին վճռական մարտն է՝ ՀՀ-ում, որ կանխի ռուսական ազդեցության տակից դուրս գալը։ Ակնհայտորեն սա ռուսամետ շարժում է՝ ՀՀ-ի անկախության դեմ»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան