Վանեցյանը, Միհրան Պողոսյանը հավաքվեցին, և մարդկանց բողոքը վարկաբեկված է համարվում, ինչո՞ւ ակտիվացան՝ Փաշինյանի թույլ պահին․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Պարզվում է՝ Պուտինը չի էլ հրավիրել Նիկոլ Փաշինյանին մասնակցելու իր երդմնակալությանը։ Վարչապետին ասուլիսում հարցնում էին՝ ինչո՞ւ Էրդողանի երդմանը մասնակցեց, իսկ ՌԴ-ի նախագահինը՝ ոչ։

«Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել, իսկ Թուրքիայի նախագահից ստացել էի հրավեր մասնակցելու մասին, և հաշվի առնելով մեր օրակարգը՝ մասնակցել եմ»,- պատասխանել էր նա։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե ինչո՞վ կբացատրի, որ Փաշինյանին հրավեր չի եղել։ Ըստ վերլուծաբանի՝ սա կապված է խմբային հրավերի ընդունման կամ չընդունման հետ։

«Հրավիրելը նախատեսում է պատասխան՝ այո կամ ոչ։ Մեծ է հավանականությունը, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կարող էին չընդունել հրավերը, քանի որ կա Արևմուտքի ուղղակի ճնշումը և դիրքորոշումը։ Չեմ բացառում, եթե ոչ Հայաստանը, ապա Կենտրոնական Ասիայի երկրները դիվանագիտական աշխատանք են տարել՝ իրենց այդպիսի բարդ իրավիճակում չդնեն»,- ասաց նա։

Փաշինյանը նաև Կարմիր հրապարակի շքերթին չի մասնակցի։ Բայց Պուտինի օգնական Ուշակովն ասել է, որ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում կլինի, կքննարկեն կուտակված խնդիրները։ Նա հիշեցրել է, որ վերջին շրջանում նկատելիորեն նվազել են ՀՀ-ՌԴ շփումները տարբեր մակարդակներում։ Քննադատության է ենթարկվում ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ-ը։ Ուշակովը պնդել է, թե ՀՀ-ն պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ը ֆինանսավորելուց։ Ինչպիսի՞ զրույց է սպասվում, կլինե՞ն լուծումներ, թե՞ ոչ։

«Փաշինյանն ասաց ասուլիսում, որ ինքը հակված է խնդիրները լուծել խաղաղ միջոցներով, որպեսզի հաղթահարվեն հայ-ռուսական հարաբերություններում առկա խութերը։ ՌԴ-ն կարող է շանտաժային տրամաբանությամբ թվարկել, թե ինչ է սպասվում Հայաստանին, ինչը չի ներառելու միայն ՌԴ-ի գործողությունները, այլև՝ Ադրբեջանի հավանական հարձակումը, Լարսի փակումը, տնտեսությունը և այլն»,- ասաց վերլուծաբանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ադրբեջանի հետ սահմանազատման պրոցեսին դեմ են օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա (ասաց, որ Արթուր Վանեցյանին նկատի ունի), որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են, հրապարակել ձայնագրությունը։ Ո՞վ է ասել՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել։ Ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկություն ունենք, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է՝ այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու»։

Փաշինյանը պնդեց, որ ո՛չ ամբողջ ձայնագրությունն է հրապարակվել, և կա չհրապարակված մաս․ «Իսկ կարո՞ղ է՝ պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն այն մասին, որ լինելով ՀՀ ԱԱԾ տնօրեն և չունենալով որևէ թույլտվություն՝ նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ Զանգեզուրի կոմբինատրի բաժնետոմսերի մի մասն իր եղբոր անունով գրելու վերաբերյալ։ Հիմա հայրենիքի մասի՞ն են մտածում»։

Արմեն Հովհաննիսյանը խոսեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած երթի և ընդդիմադիր ուժերի՝ այդ շարժման մեջ համախմբման, ՀՀ իշխանություններին հեռացնելու հավանականության, ՀՀ անվտանգային մարմինների վրա ՌԴ-ի ունեցած ազդեցությունների և այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան