Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Լուրեր

16.03.2026 | 19:53
«10 տարի առաջ եմ դիմումը գրել»․ արքեպիսկոպոսը պնդում է՝ Գարեգին Բ-ն միայն հիմա է որոշել արձագանքել իր գրությանը
16.03.2026 | 19:40
Առևտուր՝ առանց ՀԴՄ-ի․ Փաշինյանը չհետևեց իր իսկ հորդորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 19:35
«Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 19:30
Փլուզվել է ջերմոցի պատը․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
16.03.2026 | 19:19
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
16.03.2026 | 19:10
Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն. Գերմանիայի պաշտպանության նախարարը` Թրամփին
16.03.2026 | 19:00
ՀՀ-ն «զապաս պագռիշկա՞» է Սամվել Կարապետյանի համար․ վիրավորական է, երբ ասում է՝ գալիս է ինձ փրկելու՝ չհրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 18:47
Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
16.03.2026 | 18:41
Կանանց Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
16.03.2026 | 18:33
Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում
16.03.2026 | 18:27
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը
ապօրինի գույք
16.03.2026 | 18:25
10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի
16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, և այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաև նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ: Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջև հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի և անձամբ Ձեր նկատմամբ: Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաև մեր առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ և շունչ կհաղորդվի: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ: Բարով եք եկել», – նշել է Նիկոլ Փաշինյանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, և մի երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ես այսօր այցելեցի Թումո կենտրոն, տեսա երիտասարդ աղջիկների և տղաների, ովքեր շարունակում են նորարարություններ մշակել և զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները: Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում:
Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջև շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը գոհունակություն են հայտնել գիտության, կրթության և մշակույթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցության առնչությամբ:
ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը: