Գյուղերի թեման մոռացվելու է՝ օրակարգ է գալու ՀՀ-ում իշխանափոխության հարցը․ դա արդեն արտաքին դերակատարների մրցակցության տիրույթում է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Ապրիլի 19-ի հայ-ադրբեջանական պայմանավորվածության այլընտրանքը տեղային գործողությունն էր Ադրբեջանի կողմից, և լուրջ դիմադրության դեպքում, իսկ ես կարծում եմ՝ այն լուրջ կլիներ, կվերածվեր մեծ պատերազմի։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասում է արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

Անդրադառնալով Տավուշում և հանրապետության այլ վայրերում օրեր շարունակ անցկացվող բողոքի ակցիաներին և դեպի Երևան երթին՝ Արմեն Պետրոսյանը դրանք դիտարկում է աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից։ Ըստ նրա՝ Ռուսաստանը, կարծես, անցնում է վճռական քայլերի՝ տարածաշրջանում իր դիրքերը վերականգնելու և ամրապնդելու համար։

Արմեն Պետրոսյանը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ անգամ վերջին պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է նախապայմաններ առաջադրել Հայաստանին՝ ներքին օրենսդրությունը փոխելու, կոմունիկացիաներն ապաշրջափակելու հետ կապված, նաև հստակորեն չի խոսում Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատում իրականացնելու մասին։ Կարծում է՝ Ռուսաստա՛նն է դեմ Ալմա-Աթայի հռչակագրին, և Մոսկվան Բաքվի ձեռքով է գործում։

Ադրբեջանի պահանջով հանձնվող Տավուշի գյուղերի թեման, Արմեն Պետրոսյանի կարծիքով, առաջիկա օրերին կամ շաբաթներին մոռացվելու է, իսկ օրակարգ է գալու ՀՀ-ում իշխանության լինելու կամ չլինելու՝ իշխանափոխության հարցը, ինչն արդեն արտաքին դերակատարների մրցակցության տիրույթում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան