Իսրայելը պատրաստվում է հարձակվել Ռաֆահի վրա՝ պաղեստինցիներին հրամայելով տարհանվել

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Իսրայելական բանակը երկուշաբթի տասնյակ հազարավոր մարդկանց հրամայել է տարհանվել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքից՝ ազդարարելով, որ վաղուց խոստացված ցամաքային ներխուժումը կարող է մոտ լինել, գրում է AP-ն։

Այս հայտարարությունը բարդացնում է միջազգային միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի վերջին ջանքերը՝ հրադադարի հաստատմանը միջնորդելու համար: ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելի հետ բանակցություններում առանցքային միջնորդները, զգուշացրել են, որ Ռաֆահ ներխուժումը կարող է ձախողել բանակցությունները:

Իսրայելը Ռաֆահը բնութագրում է որպես ՀԱՄԱՍ-ի վերջին նշանակալից հենակետ յոթ ամիս տևած պատերազմից հետո, և նրա ղեկավարները բազմիցս ասել են, որ պետք է ցամաքային ներխուժում իրականացնեն՝ իսլամական զինյալ խմբավորմանը հաղթելու համար: Իսրայելական բանակի խոսնակ Նադավ Շոշանին ասել է, որ 100,000 մարդու հրամայվել է տեղափոխվել Իսրայելի կողմից հումանիտար գոտի հռչակված Մուվասի։ Նա նշել է, որ Իսրայելը պատրաստում է «սահմանափակ գործողություն», և չի ասել՝ արդյո՞ք դա քաղաք ավելի լայն ներխուժման սկիզբն է:

Շոշանին հայտարարել է, որ Իսրայելը հրապարակել է տարհանման տարածքի քարտեզը, հրամանները տրվում են երկնքից թռուցիկների, տեքստային հաղորդագրությունների և ռադիոհաղորդումների միջոցով: Նա ասել է, թե Իսրայելն ընդլայնել է մարդասիրական օգնությունը Մուվասիում, ներառյալ՝ դաշտային հիվանդանոցները, վրանները, սնունդն ու ջուրը:

Ռաֆահ ներխուժելու՝ Իսրայելի ծրագիրը համաշխարհային տագնապ է առաջացրել այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներին վնասելու հնարավորության պատճառով:

Շուրջ 1,4 միլիոն պաղեստինցիներ՝ Գազայի բնակչության կեսից ավելին, Ռաֆահ քաղաքում և դրա շրջակայքում են։

ԱՄՆ-ն՝ Իսրայելի ամենամոտ դաշնակիցը, բազմիցս հորդորել է ներխուժում չիրականացնել՝ նշելով, որ չունի խաղաղ բնակիչներին պաշտպանելու վստահելի ծրագիր: