Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների նախաձեռնած սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածում հասել է Կիրանց գյուղ։ Բնակիչները մտավախություն ունեն, որ առնվազն երկու բնակելի տուն անցնելու է թշնամու վերահսկողության ներքո։

Կիրանցի հարակից տարածքներում ականազերծում է ընթանում․ ՀՀ իշխանությունները տարածքներն Ադրբեջանին են փոխանցում ականազերծված։ Մայիսի 3-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս իրականացվել են պայթեցման աշխատանքներ։ Իշխանությունն ամենաբարձ մակարդակով չի կարողանում ասել, թե ինչ լուծումներ ունի այն քաղաքացիների համար, որոնք հանձնվող տարածքներում ունեն գույք՝ սեփականության իրավունքով։

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը կարծում է, որ կիրանցեցիների սեփականության իրավունքի խախտումը կարելի է վերականգնել նաև փոխհատուցումներով։

Կիրանցեցիները լրջագույն խնդիր են համարում գյուղի միակ դպրոցին զինված ադրբեջանցիների ավելի մոտենալը։ Շուրջ 40 աշակերտի համար Կրանցում նոր դպրոց է կառուցվում, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս ուսումնական տարվա սկզբին։

Նիկոլ Փաշինյանը երեխաներին թշնամուց պաշտպանելու իր բանաձևն ունի, որը հնչեցրել էր «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ։

«Եթե երևալու խնդիրն է, ապա կարող են ծառ տնկել, պատ կառուցել»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանին զարմացնում է՝ ինչո՞ւ են անհանգստացած կիրանցեցիները, եթե հիմա էլ գյուղն ու դպրոցն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են։

ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշում է՝ երեխաների իրավունքները պետք է երաշխավորված լինեն։

Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի շինարարության համար կառավարությունը 615 մլն դրամ  կամ 1,5 մլն դոլար է հատկացրել։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի կնքած գնումների ձեռքբերման պայմանագրից։ Իշխանության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցները մշտապես այս գործընթացը լուսաբանել են այն շեշտադրմամբ, որ Կիրանցում առաջին անգամ դպրոցի տիպային շենք է կառուցվում։ Շինաշխատանքները սկսվել են 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ թե ինչու իշխանությունները կառուցապատման փուլում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սահմանազատումից հետո դպրոցն այսքան մոտ է լինելու սահմանին, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները հրաժարվեցին այս թեմայով մեկնաբանություններ տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան