Խոշտանգման վտանգ՝ ՀՀ-ից արտահանձնման դեպքում. բելառուսցին քաղաքական ապաստան է հայցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
24.04.2026 | 20:44
Ճանաչմանն ուղղված ջանքեր ենք գործադրելու, բայց պահանջատիրությունը խնդրահարույց է. Քոչարյան
24.04.2026 | 20:30
Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2026 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
24.04.2026 | 20:00
Դրոշ այրելը մանկահասակ երեխայի վարք է՝ եթե այն գնել ես դերձակից, ոչ թե մարտի դաշտում գրավել ես․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:50
«Իրական Հայաստան» ընդդեմ պատմական հիշողության․ ինչ է փոխվել ապրիլքսանչորսյան խոսույթում․  ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:41
Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը
24.04.2026 | 19:30
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
24.04.2026 | 19:17
Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը և Խնձրցյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
24.04.2026 | 19:13
Չեննայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2026 | 19:00
Տեղեկություն ունենք՝ մի նախկին պաշտոնյա կազմակերպում է ՌԴ-ից 100 մլն դոլարից ավելի ապօրինի գումար բերելը ՀՀ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 18:46
Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի «հուսալի» անդամ է՝ դաշինքից հեռացնելու ԱՄՆ-ի սպառնալիքի լուրերի ֆոնին
24.04.2026 | 18:33
Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ ենք անում անցյալի հետ առերեսվել. Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիա
24.04.2026 | 18:20
Դատախազ Ծովակ Մնացականյանի բարեվարքությունը ստուգելուց հետո ԿԿՀ-ն վարույթ նախաձեռնելու հարցով դիմել է Դատախազությանը. վարույթը գաղտնի է պահվել
Բոլորը

Փետրվարի սկզբին Հայաստանի սահմանին ձերբակալված, այնուհետև կալանավորված բելառուս 24-ամյա Մաքսիմ Վաիտկիավիչուսի պաշտպանական խումբը շարունակում է ահազանգել՝ արտահանձնման մասին Բելառուսի պահանջի բավարարումը կարող է նրա և նրա ընտանիքի կյանքին վտանգ սպառնալ։

Մաքսիմը Հայաստանի սահմանը Վրաստանից հատել էր փետրվարի 7-ին․ նրան անմիջապես ձերբակալել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Երկու օր անց Տավուշի մարզի դատախազությունը, հիմք ընդունելով այն, որ երիտասարդի նկատմամբ Բելառուսը հետախուզում է հայտարարել՝ զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով, 40 օրով կալանքի տակ է առել Վաիտկիավիչուսին։

Այնինչ, պաշտպանական կողմն ահազանգում է՝ Վաիտկիավիչուսը դեռևս 2020 թվականին իր քաղաքական հայացքների համար բերման է ենթարկվել և 15 օր պահվել կալանքի տակ՝ ենթարկվելով խոշտանգման։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի խոսքով՝ Գլխավոր դատախազությունը և դատարանը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախտումների փաստերը, որոնց մասին կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետությունների կողմից, հիմք է ընդունում բռնապետական ռեժիմի հավաստիացումները։

«Երաշխավորում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Մաքսիմ Վաիտկիավիչուսին Բելառուսի Հանրապետությունում տրամադրելու են պաշտպանության համար բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ փաստաբան, նա չի ենթարկվի խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի»,- նշում է Բելառուսը։

Այնինչ Անի Չատինյանը հակադարձում է՝ այդ մի քանի նախադասությունը որևէ ձևով աղերս չունի եվրոպական կոնվենցիաներով երաշխավորված իրավունքների խախտումը բացառելու հետ։

Մաքսիմ Վաիտկիավիչուսը դեռևս մարտին դիմել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քաղաքական ապաստան հայցելով։ Մինչև օրս դիմումին դեռևս պատասխան չի ստացվել։

Այսօր հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում Բելառուսի 3 քաղաքացի կա, նրանցից Յարոսլավ Նովիկովը նույնպես սպասում է ապաստան ստանալու մասին իր դիմումին։ Factor TV-ն Գլխավոր դատախազությունից փորձեց հասկանալ՝ ե՞րբ և ի՞նչ հիմքով ենք Բելառուսից պահանջում արտահանձնել քաղաքացիներին, գերատեսչությունը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան