ՀՀ-ն Ադրբեջանի հետ մեծ պատերազմի ռեսուրս չունի․ իշխանությունը պիտի սա՛ բացատրի, չասի՝ հաջողության հասանք․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ-ն այսօր հայտարարեց, թե ոստիկանությունը հատուկ գործողություններ չի իրականացրել Տավուշի մարզի Կիրանցի հատվածում, այլ ապահովում է, որ ականազերծման աշխատանքների շրջանակում քաղաքացիները չմտնեն ականապատ գոտիներ։ Մինչդեռ առավոտյան Կիրանցի հատվածից 30 անձ էր բերման ենթարկվել, ըստ կիրանցեցիների՝ որպեսզի ականզերծումն անխոչընդոտ արվի։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ որոշ դեպքերում ոստիկանությունը գործում է իրավաչափ, երբեմն էլ՝ ոչ իրավաչափ․ «Ոչ իրավաչափ ուժի գործադրումը բացարձակ անընդունելի է։ Դա նորություն չէ, մեկ անգամ չէ, որ ոստիկանության մասնակցությամբ նման բան է եղել։ Տեղական և միջազգային կազմակերպությունները հաճախ նշել են այդ խախտումները։ Ոչ իրավաչափ ուժի կիրառումն անընդունելի է»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է, թե առավոտյան ժամը 6-ին կարմիր բերետավորները մտել են գյուղ և մարդկանց ծեծելով, բիրտ ուժ կիրառելով՝ տարել են Իջևանի բաժանմունք։ Ընդդիմադիրներն ԱԺ-ում դժգոհում էին, թե ուժ է կիրառվել, ՔՊ-ից Հայկ Ղալումյանը հակադարձել է Գեղամ Նազարյանին, որ «որևէ ցուցարարի նկատմամբ ուժ չի կիրառվել»։

Օրեր առաջ Կառավարությունում կիրանցեցիները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն բավարարված չեն եղել տրված երաշխիքներից։ Ինչքանո՞վ են հաշվի առնվում անվտանգային խնդիրները այս պրոցեսներում։ Լևոն Բարսեղյանը նկատում է, որ իշխանությունը թերանում է այլընտրանքային ճանապարհներ, կամուրջ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու հարցում։

«Ո՞վ և ե՞րբ պետք է դա աներ։ 2020 թվականին, երբ տեղի է ունեցել այդ խոշոր պատերազմը, և Ադրբեջանը սկսել է կրծոտել Հայաստանի արևելյան սահմանները՝ անբռնազբոս և անարգել, այդ ժամանակներից պարզ չի՞ եղել, որ սահմանի ամբողջ երկայությամբ՝ Վրաստանից մինչև Իրան, հարկավոր է այլընտրանքային ճանապարհներ սարքել»,- նշում է Բարսեղյանը։

Ըստ նրա՝ այսօր ՀՀ կառավարությունը սահմանազատման և բանակցային պրոցեսի մեջ է մտել սպառնալիքների առկայության ներքո։ Մինչդեռ, սպառնալիքների ներքո պետությանը որևէ գործողության հակելը միջազգային հանցագործություն է և, ըստ Լևոն Բարսեղյանի, միջազգային իրավական արձագանք է հարկավոր այս երևույթին։

«Իշխանությունը պետք է ասի, որ Հայաստանը չի կարող պատերազմել, և ստիպված է զիջումներ անել, ասեք սա շատ պարզ, մարդկային՝ մեկ նախադասությամբ։ Փակ զրույցներում, գուցե, ասվել է գյուղացիներին, ասում է՝ Ալմա-Աթայի հռչակագրով ենք անում սահմանազատում։ Այո՛, այդ հատվածում Ադրբեջանին Ալմա-Աթայի հռչակագիրը ձեռնտու է, իսկ մյո՞ւս հատվածներում»,- հարց է բարձրացնում Բարսեղյանը։

Նա խոսում է նաև ընդդիմության առաջարկած այլընտրանքային տարբերակի մասին, թե սահմանազատում է պետք անել՝ 1993-94-ի հրադադարի գիծը հիմք ընդունելով։ մեկնաբանում նաև հոգևորականների և Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունն ընդդեմ սահմանազատման հավաքներին, անդրադառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պրոցեսները խաթարելու նպատակով Ռուսաստանի դերակատարմանը, ինչպես նաև Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները չեթերազրկելու՝ իշխանության գործելաոճին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան