Կրեմլը Վրաստանը քաշում է դեպի իրեն․ վտանգվում է ՀՀ-ի՝ եվրոպական ապագան օտարերկրյա գործակալների օրենքով․ Գիորգի Թումասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

Չնայած հանրային մեծ դժգոհություններին և բողոքի ակցիաներին՝ Վրաստանի խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ երրորդ ընթերցումը երկու շաբաթից կլինի։

Ինչո՞ւ «Վրացական երազանք»-ին հաջողվեց ընդունել օրինագիծը։ Վրաստանում բնակվող միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության ունեցած մեծամասնությունը խորհրդարանում թույլ տվեց այս օրենքն անցկացնել, ճիշտ է՝ դեռևս երրորդ ընթերցումը կա։

«Դրա հետևանքով Վրաստանում լայնածավալ ցույցերը շարունակվում են։ Տեսնում ենք հստակ հայտարարություններ միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը շատ կոշտ հայտարարություն արեց, որ սա Կրեմլից ոգևոշնչված որոշում է, որը շեղում է Վրաստանի Եվրոատլանտյան ինտեգրացիան։ ԵՄ-ն ու Ֆրանսիան ևս հայտարարություններ արեցին, նաև ներքին հսկայական ճնշումներ կան իշխանության վրա։ Բայց, չնայած դրան, Վրաստանի իշխանությունը շարունակում է արտաքին քաղաքականության հակասահմանադրական փոփոխությունը Եվրոատլանտյան ուղուց դեպի Ռուսաստան, դեպի ավտորիտար ճամբար։ Մեզ շեղում են ժողովրդավարության ուղուց»,- ասում է նա։

Ի՞նչ են մտածում փողոց դուրս եկած վրացիները, որոնք օրենսդրական այս նախաձեռնությունը որակում են «ռուսական օրենք»։ Ի՞նչ մտավախություններ ունեն, ի՞նչն է նրանց առավելապես անհանգստացնում, արդյո՞ք ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակից զրկվելը զուտ։ Եվ, իհարկե, կարևոր հարց է, թե Ռուսաստանը որևէ կերպ ունի՞ ազդեցություն այս օրենքի ընդունման հարցում։ Հիշեցնենք՝ ՌԴ-ում էլ կա «օտարերկրյա գործակալների մասին» օրենք, որն օգտագործելով՝ Պուտինը ջախջախեց ընդդիմադիր և քաղհասարակության սեկտորները։

«Բոլորը նշում են, որ այս օրենքի ընդունումը Կրեմլից է ոգևորված և ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին կատարում է Կրեմլի հրամանները, այստեղ՝ Վրաստանում, Կրեմլի դրածո է»,- ասում է Գիորգի Թումասյանը։

Փորձագետը պնդում է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումն ամբողջությամբ կոչնչացնի Վրաստանի հասարակական կառույցները, ինչպես նաև ազատ ԶԼՄ-ները։

«Սա ոչ միայն ժողովրդավարության մաս է, այլև ԵՄ-ն է որպես պայման առաջարկել Վրաստանին՝ անդամակցությանն ընդառաջ։ Մասնավորապես, ՀԿ-ների հզորացման մասին կետ կա։ Բայց այս օրենքով Վրաստանը փակում է իր ճանապարհը դեպի եվրոասոցացում»,- ասում է նա։

Թումասյանն այսօր Վրաստանում կատարվող գործընթացների լույսի ներքո վտանգներ է տեսնում նաև Հայաստանի համար։ ՀՀ-ն և Վրաստանը համարվում են եվրաինտեգրման հարցում դաշնակիցներ։ Եվ ՀՀ-ն լոբբինգ է արել ԵՄ կառույցներում՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ Ըստ Թումասյանի՝ եթե Վրաստանն այս հետընթացն է գրանցում, ՀՀ-ի՝ եվրաինտեգրացիան հարվածի տակ է դրվում։ Նա վտանգ է տեսնում, որ Վրաստանից հետո Հայաստանը նույնպես կընկնի ռուսական ազդեցության ներքո։

Գիորգի Թումասյանը խոսում է նաև Հարավային Կովկասի երկրներում ավտորիտար ռեժիմներ ունենալու՝ Ռուսաստանի հավակնությունների, այս օրենքի ընդունման հետևանքով Հայաստանի ժողովրդավարությանը եղած սպառնալիքների, ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Հարավային Կովկասը մեկ ամբողջություն տեսնելու հարցի, Հայաստանին ու Վրաստանին եվրոպական ինտեգրացիայի տանելու՝ Արևմուտքի նպատակի իրագործման հավանականության և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան