«Խփելով ներս են մտել, քաղաքացիներին քացու տակ գցել»․ ոստիկանների կողմից բռնությունների աճը մտահոգիչ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

«Ոստիկանական բռնություններ․ նոր ալի՞ք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով հանրային քննարկում էր այսօր նախաձեռնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ Ոստիկանների կողմից բռնությունները վերջին շրջանում աճել են։ Այս մասին մտահոգություն էր հայտնել նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին մանրակրկիտ ուսումնասիրել բռնության դեպքերը, հետևողական լինել հաղորդումների մասով և իրականացնել բովանդակալից բարեփոխումներ ոստիկանության համակարգում»,- նշում է Հայաստանում «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Մեկ տարի առաջ ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում ուժի կիրառմամբ խուզարկություն էին կատարել «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում և 41 քաղաքացու բերման ենթարկել։ Ակումբը հայտարարել էր, որ ոստիկանների գործողություններն ուղեկցվել են դաժան ծեծով, թե՛ այցելուներին, թե՛ աշխատակիցներին պառկեցրել են հատակին, բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ խուզարկելու համար մերկացրել են, ծեծել ու ծաղրել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է՝ քաղաքացիների մեծ մասը, տարբեր պատճառներով, նախընտրում է ոստիկանություն չդիմել։

Մարդու իրավունքների պաշտպանը բռնությունն անթույլատրելի է համարում։ Անահիտ Մանասյանը շեշտում է՝ իրենք ահազանգեր ստանում են ոչ միայն ոստիկանական բաժանմունքներում, այլև իրավապահ այլ մարմիններում բռնության դեպքերի մասին։ ՄԻՊ-ը կարևորում է, որ այդ դեպքերը պատշաճ քննվեն, որպեսզի  բացառվի նաև դրանց կրկնությունը։

ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ևս կարծում է, որ նման դեպքերը բացառելու համար խնդիրը պետք է պահել ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, կարևորելով ՆԳՆ-ի ձևավորումը, միևնույն ժամանակ, խնդրահարույց է համարում քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնության դեպքերը։

Քաղհասարակությունն ակնկալում է, որ ՆԳՆ-ն կարձագանքի այս մտահոգություններին և բռնությունը ոստիկանական համակարգից արմատախիլ կարվի։ Քննարկմանը ներկա ՆԳՆ ներկայացուցիչն էլ վստահեցրեց, որ բռնության դեպքերով նշանակված ծառայողական քննությունների մի մասն ուղարկվել է նախաքննական մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան