Երբ Ադրբեջանը գա Սյունիքի ճանապարհի հետևից, Տավուշում և Երասխում չենք ունենալու պաշտպանական գծեր, որոնք քանդվում են․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 51 դեմ հարաբերակցությամբ մերժեց ընդդիմության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը։ ՀՅԴ-ն պնդել է, թե փորձել են այս հայտարարությամբ կանխել ՀՀ-ի տարածքների զիջումը։ Մինչդեռ ՔՊ-ից պնդում են՝ ՀՀ-ի տարածքից ոչ մի միլիմետր ոչ զիջվում է, ոչ էլ փոխանակվում։

Factor TV-ի տաղավարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ է առաջարկում ԱԺ-ի ընդդիմությունը որպես այլընտրանք, և ինչի՞ կբերի իշխանության քաղաքականությունը։

«ԱԺ-ում կարող են այս հարցերը չքննարկել, քանի որ ոչ մի օգուտ չկա դրանից՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության փաստարկներից։ Նրանց քննարկումից մարդիկ որևէ օգտակար տեղեկություն և հստակություն, հույս չեն ստանալու։ Հակառակը, այս քննարկումները նրա համար են, որ բարձր պահեն պոպուլիզմի դոզան։ Մի կողմն ասում է, որ դրանք մեր պապական հողերն են, այդպիսով, խաբում և մանիպուլացնում է մարդկանց։ Այդ պոպուլիստական հայտարարությունների վրա կառուցվում է Կիրանցի ժողովրդի պայքարը։ Մյուս կողմը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների և հրաժարվել ցանկացած տարածքներից և հողերից, դրա անունը դնել խաղաղություն, մարդկանց համոզել, որ դա խաղաղություն է։ Հայտնվել ենք մի շրջապտույտի մեջ, երբ մարդիկ չեն հասկանում՝ որն է ճիշտը»,- ասաց Անի Սամսոնյանը։

ՔՊ-ից Մարիա Կարապետյանն ԱԺ-ում ՀՅԴ-ին հակադարձել է, թե «արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համատեղ նախագիծն ու մերժել այն, քանի որ ՀՀ-ն 29,743 ք/կմ է», և Դաշնակցության ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ըստ իշխանական պատգամավորի, «օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ Հայաստանի առհասարակ պետականության վերացման»։

Եթե ՀՀ իշխանությունն առաջարկում է 29,743 ք/կմ տարածքը ֆիքսել՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում անելով, ապա ԱԺ-ի ընդդիմությունը պնդում է, թե պետք է ֆիքսել 1993-ի հրադադարի գիծը։

«Սահմանազատումը չի կարող լինել շփման գծի կամ առաջնագծի քարտեզներով։ Եթե գնում ենք այդ տրամաբանությամբ, վաղն Ադրբեջանը կարող է գալ առաջ և ասել՝ ա՛յս առաջնագծի քարտեզով ենք անում սահմանազատում։ Սա շատ վտանգավոր թեզ է և չգիտեմ՝ դաշնակցականներն ինչու են անում։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրին, այն ընդամենը հռչակագիր է, չկա հաստատված քարտեզ, որով հիմա իրականացնում են սահմանազատում։ ՀՀ-ն հայտարարում է 1970-ականների քարտեզի մասին, բայց Ադրբեջանը սա չի հաստատում, հետևաբար, չկա հաստատված որևէ քարտեզ, և իշխանությունը խաբում է մարդկանց»,- ասում է ԼՀԿ անդամը։

Անի Սամսոնյանը պնդում է, որ Հայաստանի բանակցողը պետք է փոխվի։ Նա Նիկոլ Փաշինյանին համարում է ոչ թե բանակցող, այլ բանագնաց։ Ըստ Էդմոն Մարուքյանի գլխավորած  կուսակցության ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը լսում է Իլհամ Ալիևի սպառնալիքները, և դրանք փոխանցում ՀՀ քաղաքացիներին։  Սամսոնյանը նշում է, որ անհրաժեշտ է ներգրավել միջազգային կողմի, որն Ադրբեջանի սպառնալից հռետորաբանությունը և գործողությունները կսահմանափակի։

ԼՀԿ անդամը խոսել է նաև Կիրանց գյուղի բնակիչների՝ սահմանազատման այս պրոցեսին ընդդիմանալու գործողությունների, հոգևորականների՝ այդ բողոքի ակցիաներին մասնակցելու, հոգևորականներին ուղղվող քննադատությունների, ՀՀ ներքաղաքական կյանքի և այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան