Ադրբեջանը ԵԽԽՎ վերադառնալու ճանապարհ չունի՝ ո՛չ հիմա, ո՛չ հունվարին․ ԵԽԽՎ պատգամավոր

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությանը։

«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևի շուրջ ձևավորված հանցավոր խումբը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի Մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիին։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով վերադառնալու ճանապարհ չունի՝ ո՛չ հիմա, ո՛չ հունվարին»,- գրել է Շվաբեն X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Մամեդլին ձերբակալվել է երեկ։ Ադրբեջանական լրատվամիջոցներին հարազատներն այսօր հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար՝ ՔՕ-ի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն մի խումբ անձանց կողմից դավադրության միջոցով)։ Մինչ այժմ Մամեդլիի ընտանիքի կողմից վարձված փաստաբանը չի հանդիպել նրա հետ։

Ավելի վաղ Մամեդլիի հարազատները հայտնել էին, որ նրա նկատմամբ քննություն է ընթանում Abzas Media-ի գործով։ Նա  այս գործով անցնող արդեն 8-րդ մեղադրյալն է։

Ապրիլի 15-19-ը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն է տեղի ունեցել, որին Ադրբեջանն առաջին անգամ չի մասնակցել։ Ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։

Ֆրանկ Շվաբեն Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշման նախաձեռնողներից է։

Էմմա Չոբանյան