Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել ԵՄ-ում TikTok-ի արգելքը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ակնարկել է, որ TikTok-ի արգելումը Եվրամիությունում հնարավոր է։ Այս մասին նա ասել է Մաաստրիխտում կայացած բանավեճի ժամանակ, որտեղ ներկայացվել են 2024 թվականի ընտրությունների համար կուսակցությունների առաջատար թեկնածուները, գրում է Politico-ն։

«Դա բացառված չէ»,- ասել է ֆոն դեր Լեյենը, երբ մոդերատորն անդրադարձել է Միացյալ Նահանգներին, որտեղ TikTok-ին ազգային արգելք է սպառնում, եթե այն չվաճառվի սեփականատիրոջ՝ ByteDance-ի կողմից:

Ֆոն դեր Լեյենը նաև հավելել է, որ հանձնաժողովն «աշխարհում առաջին ինստիտուտն է, որն արգելել է  TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»:

«Մենք հստակ գիտենք TikTok-ի վտանգը»,- ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդես է եկել ոչ թե որպես հանձնաժողովի նախագահ, այլ որպես աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր թեկնածու, բայց այս հայտարարությունները հնչում են Եվրոպայում TikTok-ի համար մի շարք վատ նորությունների ֆոնին:

Լուրի հրապարակման ժամանակ TikTok-ը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին: