Նեթանյահուն խնդրել է Բայդենին՝ թույլ չտալ, որ Հաագայի դատարանն իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդեր տրամադրի

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է թույլ չտալ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդեր տրամադրել, Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Նեթանյահուն իր խնդրանքը հայտնել է ապրիլի 28-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երկու առաջնորդների բանակցությունների թեման եղել է պատանդներին ազատելու գործարքը, Գազայի հատվածին մարդասիրական օգնության ավելացման անհրաժեշտությունը և անկլավում հրադադարի ռեժիմը։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը մտահոգված է, որ իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության հնարավոր հրամանը կվտանգի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ նոր գործարքը, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Իսրայելը կարող է հրաժարվել զինադադարից, եթե ՄՔԴ-ն մեղադրանք ներկայացնի։ Այս կապակցությամբ G7-ի երկրները փորձում են իրենց մտահոգությունները փոխանցել դատարանների ներկայացուցիչներին։

Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի անդամները նախազգուշացրել են ՄՔԴ-ին պատասխան միջոցների մասին, եթե ձերբակալության օրդերներ տրվեն: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ Մաքքոլը հայտնել է, որ Կոնգրեսն օրինագիծ է պատրաստում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հանդեպ հետաքննության մեջ ներգրավված ՄՔԴ պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին։

Նախօրեին The New York Times-ը հայտնել էր, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողության կապակցությամբ վարչապետ Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր տալ: