ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն են Տավուշից հանել 4 գյուղերը՝ 2016-ին․ ցավի վրա մանիպուլացնում են՝ մի քանի տոկոս ձայն հավաքելու. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը երեկ ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում ասել է, որ Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի՝ նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Ո՞ր մտահոգություններն են հասկանալի, և ինչպե՞ս կհասցեագրվեն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, թե անլուծելի խնդիրներ չեն մնալու։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մշտական կապի մեջ են Տավուշի մեր քաղաքացիների հետ։ Մեզ ոչ մի միջնորդ անհրաժեշտ չէ, իշխանությունը մշտապես հոգում է մեր քաղաքացիների կարիքները և անհանգստությունները։ Մի քանի անգամ հանդիպումներ են տեղի ունեցել նաև մինչև գործընթացը։ Կառավարությունում էլ հյուրընկալվել էին տավուշցիներ, և առկա մտահոգությունները հասցեագրվելու են։ Այն մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել այս գործընթացից, դա անիմաստ է անել»,- նշում է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ։ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում Բլինքենը երախտագիտություն է հայտնել Ալիևին կողմերի միջև սահմանազատման հայտարարության համար, ընդգծել է դրա կարևորությունը և՛ Երևանի, և՛ Բաքվի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում: Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ։ Իլհամ Ալիևն ասել է, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր։

Այս պահին ամենամեծ դժգոհությունն ունի Կիրանց գյուղը, քանի որ եթե ադրբեջանցիներն ամբողջությամբ Խեյրիմլի մտնեն, շատ են մոտենում Կիրանցին, նաև ճանապարհի և կամրջի խնդիր կա։ Հնարավո՞ր է այնպես անել, որ դա տեղի չունենա՝ ՀՀ-ին պատկանող եռանկյունուց ավելացած տարածքների հաշվին, հատկապես, որ Ալիևն էլ էր ասում՝ կույր կատվի պես մեկ գիծ բռնած չպիտի սահմանագծվի։

Սոնա Ղազարյանն ասում է՝ այդ հարցը հստակ հասցեագրվելու է, և փոխվարչապետերի աշխատանքային խմբում է քննարկվելու․ «Այս պահին նպատակահարմար չեմ գտնում տակտիկական առումով բացահայտել, թե ինչ կարիքներ ունենք։ Պատրաստ ենք քննարկել և այնպիսի լուծումներ գտնել, որը կբավարարի Կիրանցի բնակիչներին»։

ՀՅԴ և ՀՀԿ կուսակցությունները բողոքի ակցիաներ են կազմակերպում, ինչպես իրենք են ասում՝ հաջակցություն տավուշցիների, որ կասեցնեն իշխանության հանձնողական քաղաքականությունը։ Սոնա Ղազարյանը պնդում է, որ ՔՊ-ն չի պատրաստվում նահանջել սահմանազատման պրոցեսից։

«Մի շատ պարզ հանգամանք կա, որ 2016 թվականին Վարչատարածքային օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, ՀՀԿ-ական մարզպետը և ՀՅԴ-ական փոխմարզպետը առաջարկություններով են հանդես եկել՝ 4 գյուղերը Տավուշի մարզից հանելու հարցով»,- ասում է ՔՊ-ական պատգամավորը։

Սոնա Ղազարյանը խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին արված զանգի և այդ խոսակցության ժամանակ ԱՄՆ-ի հիմնական ուղերձների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության, Ղազախստանում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ծրագրած հանդիպման և այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան