Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովն առաջարկել է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ռեպորտաժում անդրադարձ է արվել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող ՀՀ Արծվաշեն (ադրբեջանցիներն այն անվանում են Բաշքենդ) բնակավայրի ճակատագրին՝ երկու երկրների միջև սահմազատման գործընթացի համատեքստում։ Մուսաբեկովը նշել է, որ էքսկլավների հարցը փոխադարձ խնդիր է, որը պահանջում է ինչ-որ փոխանակում կամ փոխզիջում, և եթե ​​ճանապարհ տրվի Հայաստանին, պետք է գազ, ջուր, լույս ապահովել և պաշտպանել այդ ճանապարհները։ Մուսաբեկովն ասել է, որ «դա դյուրին գործ չէ և անկլավների փոխանակումն իրեն ավելի ձեռնտու է թվում»։

Մուսաբեկովի հայտարարությունը քննարկումներ է հարուցել։ Ադրբեջանական իշխանամերձ Haqqin az-ն էլ իր Տելեգրամ-ալիքում հարցում է անցկացնում՝ արդյո՞ք պետք է Արծվաշենը տալ Հայաստանին, ինչպես առաջարկում է պատգամավորը։

Միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Ազիզ Ալիբեյլին էլ քննադատել է պատգամավորին՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գոհացնող ելույթ է ունեցել։

«Պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ասում է, որ Բաշքենդը ռազմավարական նշանակություն չունի, և փորձում է հիմք ստեղծել՝ ապագայում դրա փոխանակման համար։ Մուսաբեկովը պետք է լավ իմանար պատմությունը, քանի որ Բաշքենդի գտնվելը հայկական օկուպացիայի տակ նշանակում է, որ Շընըխի գոտու 28 գյուղերի հետ միասին սպառնալիքի տակ կհայտնվեն Գեդաբեյ, Շամքիր, Թովուզ (հետևաբար՝ մինչև Գյանջա) ձգվող ամբողջ տարածքը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն բնակավայրը 1992 թվականի օգոստոսի 8-ից ադրբեջանական օկուպացիայի տակ է։

Էմմա Չոբանյան