Նուբարաշենցիների որոշ մասն իր առաջ այլ խնդիր է դրել․ պաշտոնյան՝ կազմակերպված բողոքի ակցիայի մասին

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը
Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներն արդեն երկու օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում, փակում են մայրուղին՝ պահանջելով լուծել Նուբարաշենի աղբանոցի խնդիրը։ Բողոքի ակցիայի մասնակցիներն այսօր  հասել են նաև Երևանի քաղաքապետարան՝ փորձելով խնդրի վերաբերյալ լուծումներ ստանալ քաղաքապետարանից։
 
Factor.am-ի հետ զրույցում Նուբարաշենի թաղապետարանի կումունալ վարչության պետ Սամվել Յահյանը նշեց, որ Նուբարաշենի թաղապետը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են մայրուղին փակած նուբարաշենցիների հետ։
 
«Հանդիպել ենք նրանց հետ, հորդորել ենք նրանց բացել ճանապարհը և խոստացել ենք, որ երկու ամսվա ընթացքում խնդրին կտրվի սպառիչ լուծում։ Արդեն կա հաստատված ծրագիր, ֆինանսավորում, որի շնորհիվ էլ այս աղբանոցի փոխարեն կառուցվելու է աղբի վերամշակման գործարան»,-ասաց նա։ 
 
Պաշտոնյան մեզ հետ զրույցում անհնար համարեց բողոքի ակցիայի մասնակիցների՝ աղբանոցը հողով ծածկելու պահանջը, քանի որ այն գործնականում անհնար է․ 
 
«Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին նաև դա ենք բացատրել, նշել ենք, որ  Համաշխարհային բանկի և Երևանի քաղաքապետրանի ֆինանսական աջակցությամբ երկու ամիս անց կկառուցվի աղբի վերամշակման գործարան,և ինձ համար հիմա անհասականալի է՝ թե ինչու են նրանք այսօր հասել քաղաքապետարան»։
 
Դիտարկմանը՝ գուցե քաղաքացիներն արդեն չեն հավատում տրված խոստումներին՝ Նուբարաշենի թաղապետարանի կումունալ վարչության պետը պատասխանեց․
 
«Հավատալը հավատում են, իրենք լավ գիտեն՝ մեր վարչական շրջանի ղեկավարի վերաբերմունքն այս հարցին։ Գիտեն, որ սա խոստում չէ, ընդամենը, երկու ամիս է հարկավոր, որպեսզի փաստաթղթերի հետ կապված հարցերը կարգավորվեն։ Մեզ հավատացել են, պարզապես, նուբարաշենցիների որոշ մասն իր առաջ այլ խնդիր է դրել․ դա իմ անձնական դիրքոշումն է, որի վերաբերյալ կհրաժարվեմ մանրամասներ հայտնել»։
 
Աղավնի Սուքիասյան