Կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին. Վարչապետ

Լուրեր

13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
13.12.2025 | 17:30
Մբապեն տրանսֆերային արժեքով հավասարվել է Հոլանդին ու Յամալին
13.12.2025 | 17:11
Լուկաշենկոն ներում է շնորհել Մարիա Կոլեսնիկովային, նա ազատության մեջ է
13.12.2025 | 16:54
ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում
13.12.2025 | 16:38
Որքան գումար է վաստակել Լևոն Արոնյանը Grand Slam-ի մրցաշրջանում
13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից:
Դիմելով ծրագրի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Քիչ առաջ հնչած «երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքի մասին երազել ենք ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ուզում եմ ասել հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայերի համար այդ երազն արդեն իրականություն է, և եկել է մի դարաշրջան, որ սկսի այդ երազն իրականություն դառնալ նաև արտերկրում ապրող, ինչպես ընդունված է ասել՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր միջավայրի, ձեր ծնողների և ձեր երեխաների Հայաստան վերադառնալու սերմը, Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը, Հայաստան վերադառնալու գիտակցությունը, Հայաստան վերադառնալու սերը, Հայաստան վերադառնալու քաղաքացիությունը, որովհետև ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և պատիվ ունեմ ձեզ դիմել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին: Կրկին ցանկանում եմ կրկնել, եթե ոչ ձեր ծնողները, ապա գոնե դուք, եթե ոչ դուք, ապա գոնե ձեր երեխաները պետք է անպայման վերադառնան հայրենիք: Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, Հայաստանը սիրելու երկիր է, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանն ապրելու երկիր է, սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, ուժեղանալ, հարստանալ և հարստացնել՝ գաղափարներով, սիրով, ապագայով, հզորությամբ: Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր, միմյանց աչքերի մեջ նայելով, միմյանց տեսնելով, միմյա նց սիրելով, ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն, կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է երիտասարդների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում արդարության հաստատմանը, օրենքի գերակայությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է: «Այսօր չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր դասել օրենքից, ով կարող է համարել, որ ինքը կարող է ունենալ ավելի շատ իրավունքներ, քան որևէ մեկը: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն անկյունաքարն է արդարության: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մարդկանց համար աշխատանքով զարգանալու, առաջընթաց ունենալու, բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է: Եվ ամեն օրվա հետ, ամեն ժամվա հետ Հայաստանն ավելի արդար պետություն է դառնում, քան կար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդն այդքան մեծ հավատով է լցված, վարչապետը նշել է. «Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ էջում տեղադրել էի մի հոդված, որը գրել եմ 2010 թվականին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գտնվելու ժամանակ, և այդ հոդվածը վերնագրված էր «Իմ վախը»: Այդ հոդվածը այն մասին էր, թե ինչից եմ ես վախենում: Այդ հոդվածում ես գրել եմ այն մասին, որ ես շատ եմ վախենում հիասթափեցնել մարդկանց. բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է նահանջել կամ կծկվել, այլ վախ է, որը ստիպում է առաջ գնալ և ամեն օրվան, ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:
Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց հանդիպելու և հարցերին պատասխանելու համար:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: