ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Ներքին աշխատաշուկայի հնարավորությունները մեկտեղելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը հավաքագրելու և պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապն առավել անմիջական դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկելու է e-work.am հարթակը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Հարթակից հնարավորություն կունենան անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները․ վերջիններս կկարողանան ստեղծել իրենց անձնական էջը, աշխատանք փնտրողները՝ հրապարակել իրենց ինքնակենսագրականը, գործատուները՝ տեղադրել թափուր աշխատատեղերի հայտարարությունները, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք կամ աշխատակից:

«Հարթակն աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա՝

-ստեղծել մրցունակ ինքնակենսագրական և հրապարակել այն հաշված րոպեներում,

-ծանոթանալ գործատուների կողմից հրապարակված աշխատանքի հայտարարություններին, անմիջապես կապ հաստատել վերջիններիս հետ և գտնել իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք,

-տեղեկանալ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գլխավոր նորություններին և թվային միջավայրում ստանալ ծառայություններ՝ պետության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի շրջանակում։

Գործատուները կկարողանան՝

-տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ,

-ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականների հետ և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ։