Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես փակվեց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կազմակերպած հանդիսավոր արարողությամբ Ակնայում (Աղդամ)  տեղակայված Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի շտաբի պետ Լևենթ Էրգյունը, ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, Ադրբեջանում Ռուսաստանի և Թուրքիայի դեսպանները, ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարը։

Ադրբեջանը ԶՈՒ ԳՇ պետը խոսել է 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմից Արցախում իրականացրած ռազմական ագրեսիայի և էթնիկ զտման մասին՝ նշելով, որ սեպտեմբերից ի վեր համատեղ մոնիթորինգային կենտրոնի խնդիրները համարում են ավարտված։

«2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ սկսվել է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման գործընթացը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի զինվորականներին ազնիվ և խիզախ ծառայության համար և մաղթում հաջողություն հետագա ծառայության մեջ»,- ասել է Վելիևը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովն էլ նշել է, որ «երեք տարի շարունակ Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականների միջև հաջող համագործակցության օրինակ է՝ հանուն ադրբեջանական հողերում խաղաղության»։

«Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են իրենց գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման գործում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեք երկրների զինվորականներին, որոնք հաջողությամբ կատարել են իրենց պարտքը՝ հանուն խաղաղությանը Հարավային Կովկասում։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ զարգացնել միջպետական ​​հարաբերությունները»,- ասել է Իստրակովը։

Նշենք, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրով։

Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման հայտարարություններից հետո Թուրքիայի ՊՆ-ն  հայտնել էր, որ կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։