Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է

Լուրեր

22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որն այս պահին գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, այսօր հարցաքննվել է։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Այսօր Սուրեն Պետրոսյանի հետ մասնակցել ենք հարցաքննությանը։ Նրա տրամադրությունը լավ էր՝ մարտական։ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել», – FactorTV-ի հետ զրույցում նշեց Հարությունյանը։

Այս պահին ընթացիկ փուլ է, և վաղն արդեն լրանում է 72 ժամը, ինչը նշանակում է՝ կա’մ պետք է Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվի, կա’մ մեղադրանք առաջադրվի։

Քրեական վարույթուվ Սուրեն Պետրոսյանը կասկածվում է խուլիգանության, գույքի ոչնչացման և այլ անձի նկատմամբ ֆիզիկական ներգործության համար։

«Առաջ չեմ ուզում ընկնեմ իրադարձություններից, բայց ակնհայտորեն Սուրեն Պետրոսյանը չունի որևէ առնչություն այդ երեք մեղադրանքների հետ», – նշեց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ Սուրեն Պետրոսյանին որևէ մեղադրանք չի առաջադրվի, և նա վաղը ազատ կարձակվի։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին, Տավուշի մարզում ոստիկանները բերման են ենթարկել սահմանազատման գործընթացի շուրջ բողոքի ակցիա իրականացնող մոտ 20 քաղաքացիների, նրանց թվում էր քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նա դեռևս մարտի 26-ից գտնվում էր Ոսկեպարում։

Ռոզա Վարդանյան