ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

 

Դեսպանը շնորհավորել է ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև  իրավական օգնության,  դատապարտյալների հանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին կարևորել է ՀՀ գլխավոր դատախազության հետ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի կողմից ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը: Արթուր Դավթյանը նաև նշել է, որ միջազգային և երկկողմ տարբեր ձևաչափերով երկու երկրների դատախազությունների միջև պարբերական բնույթ ստացած բարձր մակարդակի հանդիպումները, ակտիվ երկխոսությունը համագործակցության ավելի մեծ հեռանկարներ և հնարավորություններ են ստեղծում՝ նկատի ունենալով երկու հարևան երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելություններով պայմանավորված՝ վերջիններիս իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  անդրազգային այլ հանցագործությունների դեմ պայքարում առավել արդյունավետ մեխանիզմների գործադրման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք այցին, ինչպես նաև 2017թ. նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գլխավոր դատախազների նիստերի շրջանակներում տեղի ունեցած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում քննարկված՝  համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: