Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.04.2024 | 12:10Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման ենթարկված Արցախում հայկական հետքերի վերացման գործընթացը։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որը ցուցադրում է, թե ինչպես են ադրբեջանցիները Ստեփանակերտում Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում հայկական զինանշանն ու հայերեն գրառումը։
Ավելի վաղ էլ արբանյակային լուսանկարները փաստել էին, որ ադրբեջանական կողմն ավարտել է Շուշիի հայկական Ղազանչեցոց գերեզմանատան ավերումը։
Բացի այդ, Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի հայկական Քարին տակ գյուղը, հողին հավասարեցրել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին՝ Կանաչ ժամը։