Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին

Լուրեր

22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ։

«2020թ․ նոյեմբերի 9-ին մենք նախագահ Պուտինի միջոցով բանակցել ենք եռակողմ հայտարարության շուրջ, քանի որ հայ գործընկերների հետ կապ չենք ունեցել։ Քննարկվել է ռուս խաղաղապահների հարցը, և Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ նրանց համար ժամկետի սահմանափակումներ չպետք է լինեն։ Այսինքն՝ նրանք պետք է հավերժ մնան։ Մենք չկարողացանք համաձայնվել սրա հետ և պնդեցինք, որ ժամկետի սահմանափակում պետք է լինի։ Սա ամենադժվար մասերից մեկն էր, որի շուրջ երկու կողմերն էլ չկարողացան համաձայնության գալ»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ Բաքուն պայման է դրել՝ եթե համաձայնություն չլինի, կշարունակեն ռազմական ագրեսիան։ Ըստ նրա՝ խաղաղապահների դուրսբերման համատեղ որոշումը միայն ամրապնդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

«Վստահ եմ, որ այս որոշումն ամրապնդել է մեր հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հանրային ընկալումը կամ հանրային գնահատականը։ Դա ցույց է տալիս, որ երբ երկրները պահպանում են շփման նորմալ ուղիները, հարգում են միմյանց, համագործակցում և ոչինչ չեն անում միմյանց դեմ, նրանք կարող են պայմանավորվել նույնիսկ ամենազգայուն հարցերի շուրջ։ Եվ այս օրինակը դրա վառ հաստատումն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտնեց, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել ժամանակից շուտ Արցախից դուրս բերել ՌԴ խաղաղապահներին։