«Մոռացված հայրենիք»․ վավերագրական ֆիլմ՝ Արցախից արմատախիլ արված փախստականների մասին

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Նագիի փաստավավերագրական ֆիլմը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում:

Ֆիլմում պատկերված է հայ մայրերի, դուստրերի, քույրերի կյանքը, որը ցույց է տալիս նրանց հավատը, տոկունությունը, հույսերն ու երազանքները՝ միահյուսված հայոց պատմությանը:

«Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի պատերազմից մեկ տարի անց՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, այնուհետ ցուցադրվել Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և այլն։

Ֆիլմի ցուցադրությունից հետո կլինի քննարկում ռեժիսոր Իսսամ Նագիի հետ։

Իսսամ Նագին վավերագրական կինոռեժիսոր է, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նա նկարահանել և վավերագրական ֆիլմեր է արտադրել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում, Ռուանդայում, Հայաստանում, Ուգանդայում և այլն: Ռեժիսորը սկսել է արվեստի արտադրության նախաձեռնությունը «Firsttree.art», որը խթանում և արտադրում է արվեստի նախագծեր «MENA»-ում: