Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի ԱԳ Նախարար
Քաղաքականություն
24.04.2024 | 15:27Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում՝ շեշտելով, որ պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
«Հայոց ցեղասպանության տարելիցին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու, ինչպես նաև խաղաղությունն ու հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտության մասին»,- գրել է ԱԳ նախարարը։
On the eve of Armenian Genocide Memorial Day, we honour the memory of lives lost.
This dark chapter in history reminds us of the need to fight discrimination and violence, and to promote peace and tolerance.#Tsitsernakaberd pic.twitter.com/90vZpLvMo9
— Hadja Lahbib (@hadjalahbib) April 23, 2024