Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Թուրքիայի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադըր Սելվին հերքում է լուրերը, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է այցը ԱՄՆ՝ Իսրայելին 26 միլիարդ դոլարի օգնության հաստատման պատճառով։

«ԱՄՆ-ից որևէ տեղեկություն չկա այն մասին, որ նախագահ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ չեղարկվել է։ Ամերիկացիներն արդեն ուզում են, որ այս այցը կայանա։ ԱՄՆ այցի չեղարկում չկա։ Նրանք պատրաստվում են Բայդեն-Էրդողան հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա մայիսի 9-ին։ Անցյալ շաբաթ Անկարայում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը՝ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքների համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Սելվին նշում է, որ համապատասխան գերատեսչություններն Էրդողանից հրահանգ չեն ստացել այն մասին, որ ԱՄՆ այցը չեղարկվել է։

Լրագրողը հայտնում է, որ ԱՄՆ-ում իսրայելական լոբբին է փորձում կանխել հանդիպումը։ Սելվին նշում է, որ Էրդողանի ու ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ հանդիպումից հետո ԱՄՆ կողմում մի խումբ ցանկանում է կանխել այն։

«Հանիյեի հանդիպումից հետո Իսրայելը փորձում է կանխել Էրդողան-Բայդեն հանդիպումը։ Նրանք ցանկանում են դա անել Թուրքիայի միջոցով։ Նրանք փորձում են աջ ու ձախ հարվածել այն լուրով, որ Թուրքիայի նախագահը չեղարկել է իր այցը ԱՄՆ»,- ասվում է հոդվածում։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտվելուց հետո Էրդողանն այդպես էլ ընդունելության չի արժանացել Սպիտակ տանը։ Անկարան ակտիվ ջանքեր էր գործադրում հանդիպման կազմակերպման համար։ Էրդողանը Բայդենի հետ հանդիպումներ է ունեցել միջազգային գագաթնաժողովների շրջանակում, իսկ վերջին անգամ նրանք հանդիպել են անցյալ տարվա հուլիսին Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Էմմա Չոբանյան