ԱՄՆ Սենատը վերջնական հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթին

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ Սենատը վերջնականապես հաստատել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնության հատկացումների որոշումը։ Փաթեթի ընդհանուր ծավալը կազմում է 95 մլրդ դոլար, որից 61 մլրդ դոլարը նախատեսված է Ուկրաինայի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այժմ, որպեսզի այս որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է միայն նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը։ Բայդենը Սենատում քվեարկությունից անմիջապես հետո խոստացել է անհապաղ ստորագրել փաստաթուղթը, որից հետո մի քանի օրվա ընթացքում Ուկրաինային կմատակարարվի ռազմական օգնության առաջին խմբաքանակը։

«Սա հրատապ անհրաժեշտ է՝ Ուկրաինայի համար, որը բախվում է Ռուսաստանի կողմից չթուլացող ռմբակոծություններին, Իսրայելի համար, որը հենց նոր բախվել է Իրանի կողմից աննախադեպ հարձակումների, փախստականների ու նրանց համար, որոնք տուժել են հակամարտություններից ու աղետներից ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Գազայում, Սուդանում, Հայիթիում և մեր գործընկերների համար, որոնք ձգտում են անվտանգության ու կայունության Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս կարևորագույն օրենքը մեր երկիրն ու աշխարհն ավելի անվտանգ կդարձնի, քանի որ մենք աջակցում ենք մեր ընկերներին, որոնք պաշտպանվում են այնպիսի ահաբեկիչներից, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը, ու բռնակալներից, ինչպիսին է Պուտինը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ Սենատին ու նշել, որ անհամբերությամբ սպասում է օրինագծի ստորագրմանը։