Ի՞նչ ակնկալել Անգելա Մերկելի այցից, որը վերահաստատվել էր դեռ 2017թ.-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից. Արմեն Աշոտյան

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում «Ինչ ակնկալել Անգելա Մերկելի այցից» վերտառությամբ գրառում է կարատել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար բազմաբաղադրիչ է: Ընդգծեմ մեզ համար մի քանի սկզբունքային հարցադրումներ:

1. Գերմանիան մշտապես առավել զգույշ և կշռադատված քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում՝ փորձելով չհակադրվել ավանդական ռուսական ազդեցությանը տարածաշրջանում: Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական քաոսում կարևոր է հասկանալ Գերմանիայի նոր դիրքավորումը տարածաշրջանում:

2. Լինելով Մինսկի խմբի անդամ երկիր՝ Գերմանիան մշտապես բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում իր անվերապահ աջակցությունն համանախագահների միջնորդական առաքելությանն ու սկզբունքներին: Ամռանը գերմանական ընկերություններից մեկի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին լուրը խիստ անհանգստացնող էր: Այս առումով՝ Մերկելի այցը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

3. 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը և ընդունելով նաև Գերմանական կայսրության մեղքի բաժինը, ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ուղերձ հղեց Թուրքիային: Գերմանիայի նման դիրքավորումը առ այսօր ուժեղ ազդակ է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա հաջող ընթացքի համար և ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում:

4. 2017 թվականին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագորումից և այս տարի հունիսի 1-ից նրա ուժի մեջ մտնելուց հետո մինչ այս պահը համաձայնագրով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով տրված չէ: Հիմք ընդունելով Գերմանիայի առաջատար կարգավիճակը ներկայիս ԵՄ-ում՝ Մերկելի այցը փայլուն հնարավորություն է կառավարության համար վերջապես զարկ տալու կոնկրետ աշխատանքներին և հստակ գործնական ուղերձ հղելու ԵՄ-ին՝ մեղմելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի բացասական արդյունքներն ու առկա անորոշ մթնոլորտը:

5. Ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում, և երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրահավաքային հակաժողովրդավարական սպառնալիքները մեղմելու փորձից հետո, նման մակարդակի համաշխարհային առաջնորդներից մեկի այցը պետք է նպաստի սահմանադրականության, իրական ժողովրդավարության և հանդուրժողականության խարխլված մթնոլորտի վերականգնմանը Հայաստանում:

6. Գաղտիք չէ, որ Հայաստանը Եվրոպական Միությունից այլ կարևոր ակնկալիք նույնպես ունի: Խոսքը վերաբերում է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ քաղաքական որոշում կայացնելուն: Գերմանիան,մի կողմից լինելով փախստականների ճգնաժամի հիմնական թիրախ, մյուս կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության ծրագրերին՝ անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի համար՝ ԵՄ-ի կողմից դրական որոշում կայացնելու համատեքստում, այդ թվում՝ ազդելով Բրյուսելում, Փարիզում, Պրահայում և այլուր խնդրի դրական լուծման համար»,- գրել է նա: