Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը բացահայտ զինում են Հայաստանին՝ դրանով իսկ «փորձելով Բաքվին ինչ-որ բան ապացուցել»։

«Նրանք դա անում են բացահայտ և ցուցադրաբար, նույնիսկ փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի իշխանությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին։ Եթե ​​մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել»,- սպառնացել է Ալիևը «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Անկարայի հետ Բաքվին միավորում է ոչ միայն դաշնակցային հռչակագիրը, այլև բազմաթիվ այլ հարցեր։ Ըստ նրա՝ Թուրքիա-Ադրբեջան միությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր չափանիշ է։

«Զուգահեռ պետք է ընթանան Թուրքիայի և Հայաստանի մերձեցումն ու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Սա մեր դիրքորոշումն է, և սա նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- ասել է Ալիևը։

Կրկին դժգոհելով ապրիլի 5 Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակոդմ հանդիպումից՝ Ադրբեջանի նախագահն ասել է․ «Որոշակի փորձեր են արվում Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծել։ Հենց այս պատճառով էլ մենք մեր մտահոգությունն արտահայտեցինք Եվրահանձնաժողովի նախագահի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի բրյուսելյան աննախադեպ հանդիպման վերաբերյալ։ Նույնիսկ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան նման հանդիպում չեն ունեցել»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ Ալիևի՝ Մոսկվան ավանդական շահեր ունի Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը  Ռուսաստանի հետ ավանդական փոխշահավետ հարաբերություններ ունի։

«Մեզ հաջողվել է հաստատել փոխադարձ համագործակցություն, որը զարգանում է բոլոր ուղղություններով և կամրապնդվի»,- ասել է Ալիևը։