Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Երկար քննարկումներից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկուշաբթի ընդունել է ապաստան հայցող ներգաղթյալներին Ռուանդա ուղարկելու մասին օրենքը: Պահպանողականների կառավարությունը հուսով է, որ կենտրոնական Աֆրիկայում արգելափակված մնալու հեռանկարը կկանգնեցնի հազարավոր պոտենցիալ անօրինական ներգաղթյալներին, ովքեր նավով հասնում են Բրիտանիա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի հայտարարել է, որ ապաստան հայցողների առաջին ինքնաթիռները Ռուանդա կթռչեն երկու-երեք ամսից:

Բրիտանական իշխանությունները փորձում են պայքարել անօրինական միգրացիայի ներհոսքի դեմ։ Երեքշաբթի հայտնի դարձավ, որ հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են՝ փորձելով անցնել Լա Մանշը փոքր նավակով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա սկզբից վեց հազար մարդ է ծովով Մեծ Բրիտանիա հասել։

Դեռևս 2022 թվականին Լոնդոնը Ռուանդայի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ Բրիտանիայից արտաքսված ներգաղթյալների կողմից ներկայացված ապաստանի դիմումները կքննարկվեն աֆրիկյան այս երկրի իշխանությունների կողմից, և եթե պատասխանը դրական լինի, ապա ապաստան հայցողը կկարողանա մնալ Ռուանդայում, այլ ոչ թե վերադառնալ Բրիտանիա:

Ավելի վաղ Բրիտանիան Ռուանդան բավական անվտանգ երկիր էր ճանաչել։

Այս նախագծի մասին հայտարարվել է դեռևս 2022 թվականի գարնանը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք։ Որպես նախագծի նպատակ՝ կառավարության փաստաթղթում նշվում էր հետ պահել մարդկանց հանցավոր մաքսանենգների օգնությամբ վտանգավոր ճանապարհորդությունից դեպի Մեծ Բրիտանիա՝ ապաստան խնդրելու համար: