ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերին անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Այսպիսով, Վաշինգտոնը հույս ունի դադարեցնել Պեկինի աջակցությունը ռուսական ռազմական արդյունաբերությանը։ Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Պեկինի օգնությունը թույլ է տվել Մոսկվային վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը, քանի որ Չինաստանը դարձել է ՌԴ էլեկտրոնային սխեմաների, ինքնաթիռների մասերի, մեքենաների և հաստոցների հիմնական մատակարարը: Բանկերն էլ ծառայում են որպես հիմնական միջնորդ դեպի Ռուսաստան առևտրային արտահանման, վճարումների մշակման և հաճախորդ ընկերություններին առևտրային վարկերի տրամադրման գործում։

Ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ դոլարի հասանելիությունը կորցնելու սպառնալիքն ու Եվրոպայի հետ առևտրային կապերի վատթարացման վտանգը Պեկինին կստիպեն «փոխել ուղղությունը»։

Միաժամանակ, լրատվամիջոցի զրուցակիցները պարզաբանել են, որ բանկերի դեմ պատժամիջոցներին սահմանումն էսկալացիայի տարբերակ է, այն դեպքում, եթե դիվանագիտական մեթոդները չկարողանան Պեկինին համոզել սահմանափակել Ռուսաստան արտահանումը։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնը մեծացրել է ճնշումը Պեկինի վրա մասնավոր հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է գործողություններ ձեռնարկել չինական բանկերի դեմ։

Ըստ The Wall Street Journal-ի զրուցակիցների՝ Վաշինգտոնը հույս ունի, որ դիվանագիտական ​​ճնշումը թույլ կտա խուսափել պատժամիջոցների սահմանումից, որոնք «կարող են խաթարել փխրուն զինադադարը» Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտողար Էնթոնի Բլինքենն ապրիլի 24-26-ը Չինաստան է այցելելու։